Կյանքում Ապե Րախտ Երեխա Ունենալուց Վատ Բան Չկա, Կյանքդ Դնում Ես Իրանց Համար, Բայց Իրանք Սկի Քո Ծննդյան Օրը Չեն Հիշում

Ես կյանքում չէի պատկերացնի, որ իմ հետ սենց կվարվեն: Տարեց հասակում մենակ մնալուց վատ բան չկա: Ծնողի համար ապե րախտ զավակ ունենալուց վատ բան չկա: Ինձ կհասկանան մենակ էն ծնողները ովքեր նման զավակ ունեն: Երեխեքիս ծնվելու օրվանից նվիրվել եմ իրանց, մոռացել եմ իմ մասին, ամեն ինչ արել եմ, նույնիսկ անհնարինը, որ իմ երեխեքը լավ ապրեն, ամեն ինչ ունենան:

Միշտ լավ օրինակ եմ եղել իրանց համար, բայց պարզվում ա, որ ինձանից օրինակ չեն վերցրել: Ես միշտ հարգել ու սիրել եմ իմ ծնողներին, միշտ իրանց կողքին եմ եղել: Երբեք չեմ անտեսել նրանց: Հասարակության համար էլ միշտ աշխատել եմ պիտանի մարդ լինել:

Օգնել եմ իմ հնարավորության սահամններում: Բայց արի ու տես, որ էսօր, երբ ես մենակ եմ, իմ երեխեքի աջակցության ու հոգատարության կարիքն ունեմ, իմ մասին չեն հիշում: Երևի ճիշտ են էն ծնողները, ովքեր իրանց երեխեքից ինչ որ բան են պահանջում:

Գիտե՞ք ինչ ա զգում ծնողը, երբ իրա 70-ամյակին զավակները չեն գալիս ու չեն շնորհավորում, նույնիսկ չեն զանգում, և ոչ էն պատճառով, որ չեն կարող: Այլ էն պատճառով, որ պարզապես չեն հիշում ծնողի մասին: Տարեց հասակում անտեսված ու արհամարհված լինելուց վատ բան չկա: