-Տղե՛ս, դու իմ մատանին չե՞ս տեսել, — Տեսել եմ, իմ մոտա, վաղը մեր մանկապարտեզի Աննային առաջարկություն եմ անելու, Աշոտն էլ նկարելու ա

Սաղ տունը տակն ու վրա արեցի, մատանիս չէի գտնում: Անհետացել էր; Ես լավ հիշում եմ, որ դրել էի իմ սենյակում տրիմոյի վրա: Մեր տանը ուրիշ մարդ չի եղել: Հասարակ մատանի չէր, շատ սիրուն ոսկյա մատանի էր: Մարդուս հարցրի, ասեց տեղյակ չի:

Չհավատալու պատճառ չունեի: Մտածում էի, երևի մի անկնյունում ընկելա, բայց չկար ու չկար: Որոշեցի տղուս հարցնեմ, չնայած մտածում էի, թե 4 տարեկան երեխուն էդ մատանին հաստատ չէր հետաքրքրի:

— Տղե՛ս, մատանիս չե՞ս տեսել: — Տեսել եմ, իմ մոտա, վաղը մեր մանկապարտեզի Աննային առաջարկություն եմ անելու, Աշոտն էլ նկարելու ա: Ես ու մարդս ծիծաղից ուշաթափվեցինք:- Բայց էդ մատանին նրա համար մեծ կլինի: Արի իրա համար ուրիշը առնենք:

Տղես մի քիչ մտածեց, հետո համաձայնվեց։ Մենք հումորով արձագանքեցինք, հաջորդ օրը տղուս սի րելիի համար մանկական մատանի վերցրի ու տվեցի տղայիս: Դրանից հետո անցել է քսան տարի։ Տղես հարսնացուին բերեց տուն՝ մեր հետ ծանոթացնելու. — Մամ, պապ, հիշո՞ւմ եք մեր մանկապարտեզի Աննային: