«Ես Իմ Տանն Եմ․ Պիտի Գոռամ, Աստծուն Շնորհակալություն Հայտնեմ, Որ Արդարություն Կա»․ Լյուսյա Հակոբյանի Մասնակցությամբ Հու Զիչ Տեսանյութ

Հանրահայտ աստղահո գեբան Լյուսյա Հակոբյանի հետ կատարված վերջին խնդրահարույց իրադարձությունների մասին իմացան շատերը, քանի որ տիկին Լյուսյան որոշել էր հանրայնացնել իր խնդիրը՝ այդպիսով նաև բարձրաձայնելով իր նման շատերի ունեցած խնդիրները։ Տիկին Լյուսյան իր մեծ երախտագիտությունն է հայտնել բոլոր նրանց, ովքեր իրեն աջակցել են, Աստծուն է շնորհակալություն հայտնում, որ կա և իր կողքին է։

Տիկին Լյուսյայի տան հարցը կարգավորվել է, նա կրկին իր տանն է։ Նա պատմում է, որ տունը կարճ ժամանակահատվածում ավերել են, ինչի պատճառով տունը վերանորոգման անհրաժեշտության առաջ է կանգնել։ Տիկին Լյուսյան վստահ է, որ Ամանորին նորից իրենց տանն են լինելու։ Նա համարում է, որ դա փորձություն է, որի շնորհիվ նա ճանաչել է շատ մարդկանց լավ ու վատ կողմերին։ Լ․ Հակոբյանի մասնակցությամբ տեսանյութը, որտեղ աստղահ ոգեբանը պատմում է իր և իր ընտանիքի գլխով անցած ծանր փորձության մասին, կարող եք դիտել ստորև բերված նյութի մեջ։