Ես շուտով տատիկ կդառնամ, բայց ամեն առավոտ մայրս զանգում էր ինձ ու նույն հարցն էր տալիս, ու մի օր էլ զանգերը դադարեցին

Երբ ես փոքր աղջիկ էի ու սովորում էի դպրոցում, ամեն առավոտ մամաս ինձ հանգիստ արթնացնում էր։ Իմ համար համեղ նախաճաշ էր պատրաստում, ու հետս համով բրդուճ էր դնում, որ դպրոցում հանկարծ սո ված չմնայի: Էդ բրդուճի համը մինչև հիմա բերանումս ա: Երբ մեծացա, գնացի սովորելու մեր տնից մի քանի հարյուր կիլոմետր հեռավորության վրա գտնվող մի քաղաքում:

Բայց ամեն առավոտ մամամս զանգում էր ինձ, արթնացնում ու հարցնում էր, թե նախաճաշին ուտելու բան ունե՞մ, ցուրտ սեզոնին հիշացնում էր, որ տաք հագնվեմ։ Խոստովանում եմ, որ էդ ժամանակ ինձ նյարդայնացնում էին մամայիս զանգերն ու ամեն օր կրկնվող նույն հարցերը: Այդ ժամանակից շատ տարիներ են անցել, ունեմ ընտանիք, դուստր, բայց ամեն առավոտ սկսում էի մայրիկիս զանգով։ Նա շուտ էր արթնանում և անմիջապես զանգում էր ինձ։

Նա հետաքրքրվում էր իմ կյանքով, հարցնում էր ընտանիքիս մասին և խնդրում, որ չմոռանամ նախաճաշել։ Այդ ժամանակ, ես անհամբեր սպասում էի նրա զանգին ամեն առավոտ, ինչպես երբեք: Ու սրտիս խորքում վախենում էի, որ կգա մի օր, երբ մայրս այլեւս ինձ չի զանգի: Ու եկավ այդ օրը, մի օր յդ զանգերը դադարեցին: Պատվե՛ք ձեր մայրերին, սիրե՛ք նրանց և համբերատար եղե՛ք նրանց հետ, հատկապես երբ նրանք ծերանում են։ Ցա վալի է, բայց մայրերը հավերժ չեն: