Տղեք, լսեք ինչ եմ ասում, ձեր հազար տարվա կնգան մի փոխեք ներկված կապիկներով, մի խաբնվեք դրանց դզած-փչած սիրունությանը, շատ կփոշմանեք, հետո ուշ կլինի, սեփական փորձից եմ ասում

Էս տարի ես դառնում եմ 51 տարեկան։ Երկրորդ կինս 26 տարեկան ա։ Ես ու նախկին կինս ամուսնացանք, երբ ես 21 տարեկան էի, նա՝ 19, մենք իրար շատ էինք սիրում։ Բայց տարիների հետ սերը անցավ, մարեց: Կինս սկսել էր ինձ դուր չգալ: 30 տարի նրա հետ ապրելուց հետո, բաժանվեցի կնոջիցս: Իմ կյանքում արդեն ուրիշ կին կար: Ես տեղափոխվեցի իրա բնակարան: Նա շատ խելացի էր իր տարիքի համար:

Գոնե սկզբում ինձ այդպես էր թվում: Առաջին մի ամիսը դրախտ էր։ Նա համեղ էր եփում, խնամում էր ինձ, շոյում էր ու նայում։ Տանը միշտ հանգիստ էր, ոչ բղավող երեխաներ ու թոռներ կային, ոչ կռ իվներ: Բայց շուտով ամեն ինչ փոխվեց: Աշխատանքից վերադառնում էի, իսկ տունը կեղտի մեջ կորած. ուտելու ոչինչ չկա, կինս հաճախ տանը չի լինում։ Նա սկսեց բացակայել նույնիսկ գիշերը:

Երբ վի ճում էի հետը, ասում էր, ես քեզ չեմ խնդրել ներխուժես իմ կյանք: Ես ուզում եմ ապրել իմ հաճույքների համար: Սա շարունակվեց մեկ տարի, բայց դա ինձ թվաց հավերժություն։ Բաժանվեցինք: Նա ինքը ինձ թողեց, ինձ անվանելով հիմար ծերուկ: Միայն հիմա եմ հասկանում, թե ինչ եմ կորցրել: Հիմա ես շատ եմ կարոտում իմ ընտանիքին, զանգում եմ կնոջս, խնդրում եմ, որ ների ինձ ու հնարավորություն տա ինձ, բայց նա չի ուզում լսել ինձ: