Պապ ինձ կասես ծերանոցի հասցեն, որ ծերանաս, քեզ էլ բերեմ ծերանոց, ոնց որ դու պապիկին բերեցիր. Որդու էս բառերից տղամարդու մարմնով դող անցավ, չէր սպասում

Երբեմն երեխաները մեծանալով մոռանում են, թե որքան հոգատարություն, սեր, ջերմություն են ժամանակին իրենց տվել ծնողները և չեն ցանկանում հոգ տանել ծնողների մասին, երբ վերջիններս ծեր են և խանմքի ու հոգատարության կարիք ունեն: Դավիթի հետ հենց այդպես էլ եղավ։ Նա ուներ կին և որդի։ Քանի որ նա միակն էր ընտանիքում, ով աշխատում էր, նրա համար դժվար էր հոգ տանել իր սիրելիների մասին։

Բացի այդ, Դավիթը պետք է խնամեր հորը։ Կինն էլ մի կողմից կրակի վրա յուղ էր լցնում, հաճախ էր դժ գո հում, որ ստիպված է հոգ տանել ծերուկի մասին: Դավիթը որոշեց հորը ծերանոց տանել: Որոշեց, որ այնտեղ ավելի լավ կլինի ծեր հոր համար, բու ժանձ նակազմը օգնություն կցուցաբերի։ Դավիթը որդու՝ Արամիկի հետ միասին պապիկին տարան ծերանոց: Իհարկե, տարեցն ամեն ինչ հիանալի հասկանում էր, բայց չբո ղոքեց։

Դավիթը գոհ էր, որ հայրը չի դժ գո հում, չի ընդդիմանում: Սակայն վերադարձի ճանապարհին որդին հորը մեկ հարց տվեց. Պապ, ինձ կասե՞ս ծերանոցի հասցեն: — Ինչու՞ ես հարցնում: -Ես ուզում եմ իմանալ հասցեն, որովհետև դու նույնպես մի օր պապիկի պես կլինես, և ես պետք է իմանամ, թե ուր պիտի տանեմ քեզ: Երբ հասցեն իմանամ, ավելի հեշտ կլինի: Դավիթի մարմնով դող անցավ: Նա իրեն դրեց հոր տեղը։ Հասկացավ, թե ինչ սխալ է գործել: Հաջորդ օրը Դավիթը հորը ծերանոցից տուն տարավ և խնդրեց ներել իրեն՝ այդ սա րսա փելի արարքի համար։