Քեռիս ու իրա կնիկը տատիիս թոշակը ձեռից վերցնում են, էդ խեղճ կնգա դեղերը չեն առնում, մեր վրա էլ մունաթ են գալիս, թե տատիդ դեղ չունի

Մորական տատիս քեռուս ընտանիքի հետա ապրում: Ավելի ճիշտ, քեռիս ու իրա կնիկն են տատիիս տանը ապրում: Առանձին էին ապրում, բայց հետո պարտքերի պատճառով իրանց տունը ծախեցին ու տեղափոխվեցին տատիիս տուն: Տատիս շատ բարի ու լավ կինա, սիրով ընդունեց տղու ընտանիքին, չնայած, որ լավ գիտեր քեռուս կնգա բնավորությունը: Ինքնահավան ու կռ վա րար կին ա:

Ամեն ման րուքի պատճառով կ ռի վա սարքում: Չգիտես ինչի, կարծում ա, թե բոլորը իրան պարտք են ու պարտավոր են հոգ տանել իրա մասին: Ինքը, վիդիտե լի, ամեն շաբաթ պիտի վարսավիրանոց գնա, ամեն ամիս պիտի իրա համար նոր շոր ու կոշիկ առնի: Իրանց տանը միշտ վե ճ ու կ ռիվ ա: Մարդ ու կնիկ տատիիս ձեռքից իրա թոշակը վերցնում են ու էդ կնոջ դե ղերը չեն առնում:

Տատիս իրա դե ղերը իրա թոշակով առնում էր, ոչ մեկին նե ղություն չէր տալիս: Էն օրը մամայիս հետ գնացել էինք տատիկիս տեսակցության: Տատիկս լավ չէր զգում իրան: Մամաս հարցրեց ինչն ա պատճառը, քեռուս կնիկը մունաթով ասումա. — Դեղ չունի, չի խմել, դրա համար էլ վատ ա զգում: Մամաս վի ճեց քեռուս կնոջ հետ: Էդ անամոթն ասում ա, շատ ա սիրտդ ցավում, տար մորդ ձեր տուն ու պահի: