10 տարի հետո հավաքվել էինք դասարանցիներով, աղջիկներից մեկը չէր եկել, իրան չէինք էլ սպասում, որտև դպրոցական տարիներին չէինք շփվում հետը, շատ չաղ էր ու փրչոտ, երեսին սաղ պզուկներ, մեկ էլ ներս մտավ մի հատ մոդել, սաղիս բերանը բաց մնաց

Դպրոցը ավարտելուց 10 տարի անց որոշեցինք դասարանով հավաքվել: Սաղ եկան, բացի մի աղջկանից: Ճիշտն ասած իրան չէինք էլ սպասում, դպրոցական տարիներին իրեն չէինք սիրում, շատ չաղ էր, փրչոտ ու երեսին սաղ պզուկ: Սաղս իրան ձեռ էինք առնում: Մեկ էլ հանկարծ դուռը բացվեց, և ներս մտավ մի հատ գեղեցկուհի, իսկական մոդել: Սաղիս բերանը զարմանքից բաց մնաց: Էդ նույն «տգեղ ու հիմար աղջիկն» էր:

Սկզբում չճանաչեցինք: Այսինքն ճանաչեցինք, բայց մեր աչքերին չէինք կարողանում հավատալ: Մեր առաջ լրիվ ուրիշ մարդ էր կանգնած: Ինքնավստահ, գեղեցիկ, կենսուրախ և անընդհատ ժպտացող գեղեցկուհի: Մի քանի ժամ անց ամուսինը միացավ տոնակատարությանը։ Ինքը մեր դասարան եկավ 6-րդ դասարանում և մենք իրան չընդունեցինք: Դասղեկը ժնդրեց ընկերանալ հետը, բայց նրա հետ ոչ ոք չէր ուզում շփվել:

Մեր ծաղրանքներին ու վի րա վոր անքներին նա լռությամբ էր արձագանքում։ Իսկ հիմա աղջիկները նախանձով էին նայում նրան, քանի որ նրանցից ոչ մեկն այդքան երիտասարդ ու երջանիկ տեսք չուներ։ Տղաները, ընդհակառակը, չէին կարողանում աչքը կտրել նրանից: Մի քանի ժամ անցավ, նրանք հրաժեշտ տվեցին ու գնացին տուն։ Նա կարողացավ մեզ բոլորիս ցույց տալ, թե որքան հիմար ու փոքրոգի ենք եղել մենք և լավ տրորեց մեր բոլորի քթերը: