-Հայրի՛կ, մայրիկը պառկել է հատակին և չի կարողանում վեր կենալ, չի շարժվում. 5 ամյա այս փոքրիկը մեկ զանգով փրկեց մոր կյանքը

5-ամյա աղջնակը զանգահարեց հորը, որը մեքենայով գնում էր աշխատանքի: Նա հորն ասաց. «Մայրիկը պառկած է հատակին և չի կարողանում վեր կենալ»: Ամուսինը պատմել է,որ ինքը սովորաբար չի պատասխանում զանգերին մեքենա վարելիս, բայց այդ օրը նա որոշեց վերցնել հեռախոսը: «Ես տեսա նրա անունը էկրանին և որոշեցի պատասխանել զանգին, ինչը սովորաբար չեմ անում, բայց ինչ-որ տարօրինակ պատճառով ես պարզապես այնպիսի զգացողություն ունեցա,

որ պետք է պատասխանեի զանգին»: Աղջիկը լաց լինելով ասաց, որ մայրը թեյ էր խմում, իսկ հիմա պառկած է հատակին և չի կարողանում վեր կենալ։ Հետո փոքրիկ աղջիկը պտտեց տեսախցիկը, և հայրը տեսավ կնոջը հատակին ընկած։ «Նա շրջեց տեսախցիկը, որպեսզի ես տեսնեմ նրան, իսկ հետո ես նկատեցի, որ կինս խոհանոցում պառկած է հատակին»։ Զանգահարեցի կնոջս քրոջն ու ծնողներին, որպեսզի նրանք շտապօգնություն կանչեն։

Շտապօգնությունը եկավ մոտ 40 րոպե հետո, և կնոջս մի քանի վայրկյանում հետազոտեցին, հենց այդ ժամանակ մենք իմացանք, որ նա կաթ ված է ստացել: Ար յան թրո մբը հարվածել է նրա ուղեղի ձախ հատվածին: Վի րաբու յժը մեզ ասաց, որ ին սու լտի դեպքում ժամանակը թանկ է, և որ առանց աղջկա, կինս այսօր այստեղ մեզ հետ չէր լինի»: Փրայան սովորել է օգտագործել FaceTime-ն իր iPad-ում ընդամենը մի քանի ամիս առաջ՝ իր զարմիկին և տատիկին ու պապիկին զանգահարելու համար: