Դպրոցական տարիներն իմ համար դժո խք են եղել, դրա համար էլ հավաքների չեմ գնում, չեմ ուզում էդ կեղծավորների երեսը տեսնել, հիմա գիտեն, որ լավ գործի եմ, հետս շփվում են

Իմ համար շրջանավարտների հանդիպումը կեղ ծավոր ների հանդիպում է: Նրանք ինձ ծաղրում էին դպրոցում, արհարամարհում էին ինձ: Ես էդ չեմ մոռանում: Ես վատ հիշողություններ ունեմ դպրոցից: Ես էդքան էլ լավ չէի սովորում, քաշված էի, ամաչկոտ, վա խեցած։ Ես հագնվում էի համեստ, նորաձևությանը չէի հետևում։ Այսպիսով, ես դարձա զզվանքի և ծաղրի առարկա։ Ինձ ծաղրում էին ոչ միայն դասընկերները, այլեւ նրանց ծնողները։ Դե՜ ես հարբե ցողների ընտանիքից էի։ Ծնողներս միշտ խմել են:

Ես ինքնուրույն եմ մեծացել։ Երբեմն մորաքույրս գալիս էր մեզ հյուր, ինձ կերակրում էր, բերում էր իրա երեխեքի հին հագուստը: Երբեմն տատիկս այցելում էր։ Ոչ ոք չէր շտապում ինձ տանել այս ընտանիքից՝ ես ապրում էի դժո խքում։ Փող ընդհանրապես չկար։ Սնունդ չկար։ Հարևաններն օգնում էին ինչով կարող էին, իսկ ես ամաչում էի մուրացիկի իմ կարգավիճակից: Ոչ ոք չէր ուզում ինձ հետ նստել նույն սեղանի մոտ։

Երեխաների ծնողները թույլ չէին տալիս իրենց երեխներին նստել իմ կողքին, քանի որ ինձանից կարող էին ոջ իլներ անցնել նրանց: Այս բոլոր մե ղադր անքները հնչում էին հրապարակայնորեն։ Ես ինձ այնքան անհարմար էի զգում, բայց փոքր էի, և ոչինչ անել չէի կարող, որ կյանքս փոխեի: Դպրոցը ավարտելուց հետո ես աշխատանքի ընդունվեցի, խոհարարություն սովորեցի: Այսօր ես իմ ընկերությունը ունեմ, բիզնեսս գնալով ծաղկում է: Հիմա ուզում են ինձ հետ շփվել, բ այց ես չեմ ուզում գործ ունենալ այդ կեղծավորների հետ: