ՈՉ ՈՔ չի հիվանդանում ցրտից. երեխաները պիտի զբոսնեն դրսում, հատկապես ձմռանը

Սառը եղանակից չեն հիվանդանում: Ընդհակառակը, և աշնանը, և ձմռանը մաքուր օդին ժամանակ անցկացնելն օգտակար է և առողջության, և հոգեֆիզիկական զարգացման տեսանկյունից: Կապ չունի, ամառ է թե ձմեռ. ԵՐԵԽԱՆ ՉՊԵՏՔ Է ԱՄԲՈՂՋ ՕՐՆ ԱՆՑԿԱՑՆԻ ՓԱԿ ՏԱՐԱԾՈՒԹՅԱՆ ՄԵՋ: Մաքուր օդ և առողջություն Գոյություն ունի միֆ, որ սառը եղանակը հիվանդացնում է: Բայց իրականում այդպես չէ. բաց միջավայրը նվազեցնում է հիվանդության տարածման հավանականությունը:

Ջեռուցվող տարածքներում, օրինակ դպրոցում կամ մանկապարտեզում, վիրուսներն ու բակտերիաները բազմանում են, հենց դա էլ մեծացնում է վիրուսի փոխանցման հավանականությունը: Մաքուր օդին դա բավականին բարդ է, դրա համար էլ մասնագետները ենթադրում են, որ մանկապարտեզի և դպրոցի ցածր դասարանների երեխաները տարվա ցուրտ եղանակին պիտի ժամանակ անցկացնեն մաքուր օդին: Չնայած, որ այդ շրջանում արևի պակաս է նկատվում,

միևնույնն է, քիչ վիտամին D ստանալն ավեի լավ է, քան դրա բացակայությունը: Զբոսանքի համար իդեալական վայր է այգին: Այնտեղ երեխաները մաքուր օդ են շնչում, շատ շարժվում են և քիչ ժամանակ են անցկացնում հեռուստացույցի կամ համակարգչի առաջ: Բայց հիշեք, որ երեխաներին հարկավոր չէ հագցնել դարակում եղած ամբողջ հագուստը: Շատ հարմար է ջրակայուն հագուստը, որպիսի երեխաները կարողանան հանգիստ խաղալ: