4 տարի առաջ բաժանվեցի մարդուցս, հիմա իմ կյանքում նոր տղամարդ կա, մերս դեմա, ասում ա, մի ապուշը քի՞չ էր, քեզ դաս չեղա՞վ, չհասկացա՞ր, որ տղամարդիկ տա կանք են

Ես մարդուցս բաժանվեցի, երբ աղջիկս մի տարեկան էր: Մամաս դեմ էր իրա հետ իմ ամուսնությանը, բայց ես չլսեցի ու ամուսնացա: Չեմ ուզում պատմեմ, թե ինչ վատ օրեր եմ ապրել իրա հետ, չէր աշխատում, սաղ օրը ընկերներին բերում էր տուն, նստում էին, խմում էին: Աղջիկս, որ ծնվեց, մտածեցի խելքը գլուխը կհավաքի, բայց վիճակս ավելի վատացավ: Ու որոշեցի բաժանվել:

Հետ եկա մորս տուն: Մամաս ինձ շատ օգնեց, երեխուն պահում էր, ես գնում էի աշխատանքի: Անցավ չորս տարի: Հիմա իմ կյանքում ուրիշ տղամարդ կա, բայց մերս դեմ ա, ասում ա, մի ապուշից հազիվ ես պրծել, հիմա էլ էդ տա կանքի հետ ես ուզում կյանքդ կապես: Բացատրում եմ, որ լավ տղայա, աշխատող, խելոք, խելացի, բայց մեկ ա մերս լսել չի ուզում:

Եթե մեկը վատն էր, դա հո չի նշանակում, որ բոլորը վատն են: Ես շատ լավ ընտանիքներ գիտեմ, որտեղ տղամարդը հրաշալի անձնավորություն ա: Ես չեմ պատրաստվում մենակ մնալ: Համոզված եմ, որ էս անգամ ամեն ինչ լավ կլինի: Բայց մերս դեմս պայմանա դրել, ասում ա, կամ ես, կամ էդ տղամարդը: Եթե իրան ընտրես, իմ անունը չտաս: