15 տարի հետո հավաքվեցինք դասարանցիներով, բայց ծույլիկ Արամըչեկավ, ասում էինք ամոթից չի եկել, հանկարծ մեզ մոտեցավ մի մատուցող

Այնպես ստացվեց, որ դպրոցը ավարտելուց հետո 15 տարի անց մեր դասարանը հավաքվեց: Եվ դա պատահական է եղել, սոցցանցերում գտանք իրար ու պայմանավորվեցինք հանդիպել։ Որպես հանդիպման վայր ընտրեցինք մեր քաղաքի լավագույն ռեստորաններից մեկը, մենք ուզում էինք, որ ամեն ինչ լինի ամենաբարձր մակարդակի վրա, նույնիսկ առանձին սենյակ պատվիրեցինք, որպեսզի մյուս այցելուները չխանգարեն մեզ։ Այս ամբողջ ընթացքում ես իմ դասընկերներից ոչ մեկին չեմ տեսել:

Շատ հետաքրքիր էր, թե ում կյանքը ինչպես է դասավորվել:Եկավ այդ երկար սպասված օրը։ Այդ առիթով ես հագա նոր կոստյումս և նույնիսկ նոր կոշիկներ գնեցի: Մեր դասարանը շատ ընկերական էր, հաճախ էինք միասին հանգստի գնում, նաև օլիմպիադաների, մրցույթների։ Տաքսին կանգնեց ռեստորանի մոտ: Բոլորս գրկախառնվեցինք, սկսեցինք ջերմ զրուցել: Նկատեցի, որ մեր դասարանի ծույլիկ Արամը չկա: Սկսեցինք ծիծաղել: Երեւի ամաչում էր, որ կյանքում ոչ մի բանի չի հասել:

Մեկն ասում էր, երևի բեռնակիր է դարձել, մյուսն ասում էր՝ կամ էլ դռնապան: Տարբերակներ շատ հնչեցին: Երբ հաշիվը վճարելու ժամանակն էր, մատուցողն ասաց, որ կարիք չկա:-Ինչո՞ւ, — բոլորը զարմացան։— Սեփականատերն ասաց, որ այս հավաքույթը հիմնարկի հաշվին է։ Հետագայում պարզվեց, որ այս ռեստորանի սեփականատերը մեր դասընկեր Արամն է: Նա չէր կարողացել ներկա գտնվել, քանի որ արտասահմանում էր ռեստորանային բիզնեսով զբաղվելու պատճառով։