Լսիր, աղջիկ, տեղդ զիջիր որդուս. ուղևորը կոպիտ հրեց աղջկա ուսը, աղջիկը մի կերպ բացեց աչքերը, նրա պատասխանից ուղևորները թուլացել էին

Այս պատմությունը տեղի է ունեցել վաղ առավոտյան ավտոբուսում։ Ավտոբուսը լեփ-լեցուն էր: Հասկանալի է այդ ժամին բոլորն աշխատանքի, դասի են շտապում: Ավտոբուս բարձրացավ մի կին 12 տարեկան երեխայի հետ, նրանք մի կերպ առաջացան: Դիմացը նստած էր մի աղջիկ, անուշ նիրհում էր։ Կինը մոտեցավ, հրեց աղջկա ուսը և ասաց. Միգուցե բարեհաճես տեղդ զիջել երեխային: Մեր օրերում երիտասարդները հագել չգիտեն:

Աղջիկը դժվարությամբ բացեց աչքերը և շատ քնկոտ հայացքով փորձեց հասկանալ, թե ինչ են ուզում իրենից։ Հետո, նայելով տղային ասաց. — Լսիր, դու գիշերը աշխատու՞մ ես: -Ոչ,-ասաց երեխան: – Միգուցե սովորում ես 8.00-ից 17.30: – Ոչ, մինչև ժամը 13.00-ը։ — Իսկ քանի՞ ժամ ես քնում: — Ամբողջ գիշեր: -Դե, իսկ ես գիշերային հերթափոխից գնում եմ դասի,

եթե դեմ չես ես մի փոքր քնեմ մինչև տեղ հասնելը: Այնուհետև նա փակեց աչքերը և հանգիստ քուն մտավ։ Մայրն ուզում էր ինչ որ բան ասել, տղան մատը դրեց շուրթերին և ասաց. — Մայրիկ, սուս, կամաց: Հետո մոր ուսերից իջեցրեց շալը ու ծածկեց քնած աղջկան: Ուղևորները տեսնելով այս ամենը չկարողացան զսպել ծիծաղը: