Չորս կողմից ասում են, ի՞նչ ես իրար հետևից շարում, կներեք բայց ում ինչ գործն է, լավ եմ անում, 19-րդ էրեխես նորա ծնվել, ձեր ինադու 20-րդ էլ եմ բերելու20-

Շատ նեղված եմ: Ես երեխա եմ բերում, պահում, մեծացնում, իմ փոխարեն ուրիշներն են նեղվում: Ասա, թե ձեր ինչ գործնա: Մարդս չի նեղվում, դուք ինչի եք նեղվում: Մեծս 27 տարեկանա, իսկ ամենափոքրս մի շաբաթական ա: Էս պահի դրությամբ ես համարվում եմ ռեկորդակիր: Ես էլ, երեխեն էլ լավ ենք զգում: Ամուսնանալուց հետո ինչքան ինձ հիշում եմ, անընդհատ հղի եմ:

Ես շատ եմ հոգնում, շատ դժվարա: Մարդիկ երկու երեխա են մեծացնում, սաղ օրը բողոքում են: Դե պատկերացրեք, ինչքան դժվարա էդքան երեխու հետ: Մինչ ամուսնանալը չէի էլ կարող պատկերացնել, որ այսքան երեխա կունենամ։ Չգիտես ինչու մտածում էի, որ չորսից ավել չեմ ունենա: Անկեղծ ասեմ, հեչ չեմ փոշմանել: Իսկական երջանկություն ա էդքան երեխա ունենալը, տունս լիքնա: Բնականաբար, այդ ամենը ազդում է իմ առողջության վրա:

Մեծ աղջիկներն օգնում են տնային գործերում։ Ի վերջո, մենք ունենք կով, խոզ և հավ: Մենք ապրում ենք մեր տնտեսությամբ. Իսկ ամռանը ամուսինս ու մեծ երեխաները սեզոնային աշխատանքով են զբաղվում: Ուղղակի մի բան չեմ հասկանում, ինչու են մարդիկ խառնվում ուրիշի գործերին, որոշում են, թե ես քանի երեխա պիտի ունենամ: Բոլորի ինադու 20-երորդ երեխուն էլ եմ ունենալու: Մի խառնվեք իմ կյանքին հանգիստ թողեք ինձ: