Այս կնոջ օրգանիզմում օրական 5-6 լիտր կաթ է արտադրվում, որը նա հատուկ պոմպով կթում է․ տարօրինակ, բայց իրական պատմություն. ՖՈՏՈ

ԱՄՆ Օրեգոն նահանգում բնակվող Էլիզաբեթ Անդերսոն-Սիերային տարածաշրջանում բոլորը ճանաչում ու անվանում են բարեգործ-հերոս։ Բանն այն է, որ նա ամեն օր 3-4 լիտր կաթ է նվիրաբերում դրա կարիքն ունեցողներին, բայց ոչ թե կովի կամ այլ կենդանու կաթ, այլ մարդու կաթ՝ իր կաթը։ «Իմ օրգանիզմը չափից շատ է կաթ արտադրում, ես էլ որոշել եմ դա բարի նպատակներով օգտագործել»,- ասում է Էլիզաբեթը։

Image result for producer of breast milk

29-ամյա կնոջ օրգանիզմում օրական 5-6 լիտր կաթ է արտադրվում, մինչդեռ նրա 6 ամսական դուստրն օրական խմում է ոչ ավել, քան 400-500 մգ կաթ։ Մնացածն էլ նա նվիրաբերում է տեղի կաթի բանկին կամ էլ այն մայրերին, ովքեր ինչ-ինչ պատճառներով չեն կարող կրծքով կերակրել իրենց երեխաներին։ Բացի այդ՝ Էլիզաբեթը կաթը լցնում է նաև տարաների մեջ և պահում սառցախցիկում՝ հետագա օգտագործման համար։

Related image

«Հարյուրավոր մայրերի եմ նվիրաբերել իմ կաթը։ 2․5 տարի առաջ ծնվեց մեծ դուստրս՝ Իզաբելան, ու այդ օրվանից մինչ օրս իմ օրգանիզմը 22-23․000 լիտր կաթ է արտադրել։ Իզաբելան նախատեսվածից 2 ամիս շուտ ծնվեց, ու այդ պատճառով դեռ չէի կարողանում կրծքով կերակրել նրան։ Այդ ժամանակ ինքս մեկ այլ մայրիկի կարիք ունեի, ով կաթ կտար դստերս։ Շաբաթներ անց, երբ վերաջապես կաթն սկսեց արտադրվել, այն էլ՝ այդքան մեծ քանակով, մտածեցի՝ իսկ ինչո՞ւ ինքս էլ չնվիրաբերեմ իմ կաթը»։

Image result for producer of breast milk

Էլիզաբեթն ունի հիպերկաթնարտադրության սինդրոմ, այսինքն՝ կաթի գերարտադրություն, որի պատճառով էլ նրա մոտ արտադրվում է շատ ավելի կաթ, քան անհրաժեշտ է երեխային։

Related image

Աղբյուր