Գիտնականները պատմել են կանացի գեղեցկության 10 թերագնահատված նշանների մասին, որոնք իրականում գրավում են տղամարդկանց

Ներկայացնում ենք կանանց կողմից թերագնահատված գեղեցկության նշանները, որոնք գրավում են տղամարդկանց:

1. Ձայնը և խոսելաձևը

Տղամարդիկ նախընտրում են բարձր և կանացի կնոջ ձայն, ինչպիսին Մերիլին Մոնրոյինն էր: Տղամարդկանց համար պակաս գրավիչ է ճռռացող ձայնը՝ Քիմ Քարդաշյանի և Էլեն Փեյջի ձայնի պես:

Սա, որովհետև կանացի և բարձր ձայներն ասոցացվում են երիտասարդության հետ, ուրեմն՝ գրավչության:

2. Հասակը


Մեծամասամբ տղամարդիկ նախընտրում են իրենցից ցածրահասակ կանանց: Առավել հաճախ հասակների տարբերությունը լինում է 20 սմ-ից պակաս:

Իսկ ցածրահասակ տղամարդիկ փորձում են նույն հասակի կին գտնել:

3. Տարիքը


Ըստ գիտնականների՝ մինչև 20 տարեկան և 30-ից հետո տղամարդիկ նախընտրում են մոտ 24-26 տարեկան սեքսուալ զուգընկեր:

4. Աչքերի գույնը


Նորվեգիայում Տրոմսյոյի համալսարանի գիտնականների ուսումնասիրության մեջ ասվում է, որ կապուտաչյա տղամարդիկ նախընտրում են կապույտ աչքերով կանանց:

Շագանակագույն կամ կանաչ աչքերով տղամարդիկ չեն նախընտրում կապուտաչյա կանանց:

5. Կոսմետիկա


Տղամարդիկ նախընտրում են կանանց, ովքեր չափավոր են օգտվում կոսմետիկայից: Ուսումնասիրության համաձայն՝ կանանց մեծ մասը չի սիրում վառ դիմահարդարվել, բայց կարծում է, որ դա տղամարդկանց սրտով է:

6. Իրանի և ազդրերի հարաբերակցությունը


Բժիշկ Քերի Ֆիցջերալդը և նրա գործընկերները՝ Հարավային Կառոլինայի համալսարանից, հայտնում են, որ տղամարդիկ ավելի լավ են մտապահում անձնական տեղեկությունը կանանց մասին, ովքեր իրանի և ազդրերի «իդեալական» հարաբերակցություն ունեն:

Ուսումնասիրությունների համաձայն՝ իրանի և ազդրերի իդեալական հարաբերակցությունը մոտ 0,7 է: Այն հաշվելու համար պետք է չափել իրանը և ազդրերը: Հետո իրանի շրջագիծը բաժանել ազդրերի շրջագծի վրա: Սմ-ն պետք է դյույմի վերածել:

7. Բաժնօղակները


Դա աչքի ծիածանաթաղանթի շրջակա մուգ օղակն է: Ըստ գիտնականների՝ լայն բաժնօղակները տղամարդկանց ավելի են գրավում:

8. Մազերի գույնը


Ըստ գիտնականների՝ տղամարդկանց շիկահերներն ավելի են դուր գալիս: Երկրորդ տեղում թխահերներն են:

9. Ոտքերի երկարությունը


Տղամարդիկ երկար ոտքերով կանանց են նախընտրում:

Տղամարդկանց դուր է գալիս, երբ կնոջ ոտքերն ավելի երկար են մարմնի հարաբերությամբ:

10. Իրանի կորությունը


Միջինում մեջքի և հետույքի միջև անկյունը պետք է մոտ 45,5° լինի, ինչն ամենագրավիչն է տղամարդկանց համար:

Պետք չէ մոռանալ, որ, բացի արտաքին գեղեցկությունից, տղամարդկանց նաև ներքին գեղեցկությունն է գրավում:

Աղբյուր