Դեղին խոզի տարի․ ինչպես դիմավորել 2019 թվականը

2019 թվականի խորհրդանիշը դեղին խոզն է։ Ինչպես ասում են՝ «Երկիրը դեղին է հագնելու»: Իսկ ինչպե՞ս հաճոյանալ տանտիրոջ, ի՞նչ պատարսատել, այս հարցերը շատերին է հետաքրքրում․ ի վերջո բոլորն էլ ցանկանում են՝ հաջորդ 12 ամիսները լինեն հաջողակ և հաճելի։

Խոզերի կամ վարազների առանձնահատկություններից է քաջությունը և ազնվությունը: Այս կենդանակերպը առանձնանում է ալտրուիզմով, առատաձեռնությամբ, հպարտությամբ և հանդուրժողականությամբ: Լավատես են խոզերը, անկեղծորեն հավատում է մարդկության կատարյալ լինում: Մի քիչ միամիտ են թվում, բայց միայն առաջին հայացքից:

Ինչպե՞ս զարդարել տունը

Դեղին վարազը սիրում է շքեղություն հետևաբար ճիշտ կլինի ոսկե գնդակներով զարդարեք տոնածառ, ընտրեք միայն ամենաթանկ և գեղեցիկ խաղալիքները: Սենյակներում դրեք նարինջներ, ընկույզներ և կաղամբներ: Դրանք կարող եք նաև ավելացվել տոնածառին: Գնեք արձանիկների խոզի կերպարով։

Ի՞նչ հագուստ կրել

Վարազներին հաճոյանալու համար ընտրեք դեղին զգեստներ, կարող եք նաև նախատվություն տալ ոսկեգույն, դարչնագույն կամ մոխրագույն զգեստներին: Խոզերի համար ընդունելի է նաև արծաթագույնը, բեժը։

Նախընտրելի է թույլ գործվածքները, կարճ կիսաշրջազգետները ևս թույլատրվում են: Աքսեսուարներից ընտրեք ադամանդներով զարդեր և իհարկե ոսկին, չէ՞ որ վարազը ճոխության սիրահար է։

Տղամարդկանց խորհուրդ է տրվում ուրախ կերպարներ ընտրել, օրինակ նարնջագույն փողկապ և կարմիր կոշիկներ: Ամեն դեպքում նախընտրելի է հագուստում մեկ պայծառ տարր լինի:

Ի՞նչ պետք է պատրաստել

Սեղանի վրա պետք է լինեն մանդարիններ և նարինջներ: Դուք կարող եք սնկով և ընկույզով խորտիկներ պատրաստել։ Ցանկալի չեն կիսաֆաբրիկատները։

Խոզուկը շատ է սիրում կորեկ, սակայն շիլան, բնականաբար լավագույն ուտեստը չէ ամանորին։ Հետևաբար ավելի լավ է դրանով աղցան պատրաստել և ավելացնել խաշած հավի ֆիլե, խնձոր, պանիր, թթվասեր, կիտրոնի հյութ և մեղր:

Պատրաստեց՝ ԼՈՒՐԵՐ․com