Հորոսկոպի 3 կանայք, որ ամենաքիչն են ուզում ամուսնանալ

Աղեղնավոր

Աղեղնավոր կնոջ համար ամուսնությունն ասոցացվում է ազատության կորստի հետ: Նա շատ ինքնուրույն է և նախընտրում է կարճատև կապեր, քանի որ լուրջ հարաբերությունները նրան վախեցնում են: Նա ցանկանում է վայելել իր երիտասարդությունը, որպեսզի հետգայում չզղջա և հիշելու բան ունենա:

Ջրհոս

Ջրհոս կինն ատում է ամուսնություն երևույթը: Նա անկախ է, իսկ ամուսնությունը որոշակի սահմանափակումներ և պարտավորություններ է ենթադրում: Բացի այդ՝ Ջրհոսին շատ դժվար է իրեն համապատասխան մեկին գտնելը, ումից նա չի ձանձրանա և կցանկանա մի ամբողջ կյանք անցկացնել նրա հետ:

Երկվորյակ

Երկվորյակ կանայք շարունակ անհանգստանում են, որ ամուսնությունից հետո իրենց զգացմունքները կարող են փոխվել, սառչել: Այդ իսկ պատճառով էլ նրանք փորձում են առհասարակ հեռու մնալ ամուսնությունից: Չափազանց փոփոխական լինելով՝ Երկվորյակը մե՛կ ուզում է ամուսնանալ, մե՛կ՝ ոչ, և այսպես շարունակ:

 Աղբյուր