20 միտք, որ առաջանում են բոլոր աղջիկների մոտ առաջին համբույրի ժամանակ

1. Ախ, տե՛ր Աստված, մի՞թե այդ պահն է։ Անհարմար լռություն։ Ահա, նա նայում է շուրթերիս, հիմա նա ինձ կհամբուրի….

2. Հըմմ… Տեսնես՝ մազերս ինչ տեսք ունեն:

3. Իսկ շնչառությու՞նս․․․ Ախ, երևի արժեր ծամոն ծամել:

4. Էհ, գրողը տանի, մեկ անգամ ենք ապրում:

5. Այո, այո, կարծես թե հենց սա է, բայց մեկ վայրկյան, ո՞ր կողմ պետք է թեքեմ գլուխս՝ ա՞ջ, թե՞ ձախ:

6. Ախ, Աստված իմ, ինչու՞ եմ ինձ այսքան անհարմար զգում:

7. Օ, տե՛ր Աստված, նա ի վերջո ինձ կհամբուրի: Տեսնես սա կլինի պարզապես համբու՞յր, թե՞ լուրջ․․․ Դեե…

8. Բերանս լայն բացե՞մ, թե՞ ոչ այնքան:

9. Գրողը տանի, կարծես թե կպա նրա ատամներին: Տեսնես զգա՞ց:

10. Իսկ ձեռքերս ի՞նչ անեմ:

11. Իսկ ես ամեն ինչ ճի՞շտ եմ անում: Շա՞տ չեմ թքոտում:

12. Վայ, տե՛ր Աստված, այս ի՞նչ է նա անում իր լեզվով: Ես չեմ դիմանա:

13. Իսկ ի՞նչ կլինի, եթե աչքերս բաց անեմ: Շա՞տ ահավոր կլինի:

14. Իսկ եթե հանկարծ նա էլ բացի աչքերն ու ինձ նայի:

15. Չէ, բայց կարող ա՞ բերանս ավելի լայն բացեմ: Հաա, ոնց որ թե լավ միտք ա:

16. Չէէէ, չէ, չէ, չէ, վատ, վատ միտք ա, ծնոտս հիմա կպոկվի:

17. Որ մի քիչ հետ քաշվեմ, կարո՞ղ ա վերջապես դադարի լեզուն մինչև կոկորդս տանելը:

18. Վերջ, մի՛ մտածիր, ուղղակի մի՛ մտածիր:

19. Լավ, բայց իրականում վատ չի, անգամ լավ է…

20. Իսկ մենք կարո՞ղ ենք հետագա 64 ժամվա ընթացքում անվերջ համբուրվել:

Աղբյուր