Նա իր գնած աղցանն էր ուտում, երբ դրանում շարժվող բան նկատեց․ տեսեք, թե ինչ հայտնաբերեց նա

«Միայն ուրախ եմ, որ չկերա նրան, իսկ նա փրկվեց»,-ասել է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի բնակիչ Բեքի Գարֆինքելը։

37-ամյա կինը սուպերմարկետից թարմ աղցան էր գնել, սակայն երբ արդեն պատառաքաղն ուզում էր մտցնել աղցանի մեջ, որպեսզի մի պատառ վերցնի և ուտի, նկատեց, որ ինչ-որ մի բան շարժվում է դրանում։ Դեռ վարկյաններ չանցած Բեքին նկատեց աղցանի մեջ գտնվող կենդանի գորտին։

«Ուտելիքը համարյա արդեն մոտեցրել էի բերանիս, երբ տեսա գորտին։ Գոռացի, բարձր գոռացի»,-վերհիշելով իր ապրածը՝ պատմում է ամերիկուհին։

Ի դեպ, Բեքի Գարֆինքելը բուսակեր է, քանի որ ալերգիկ է ցանկացած տիպի մսի հանդեպ։ Տարօրինակ արարածին աղցանի մեջ հայտնաբերելուց հետո նա դեն շպրտեց այն և շտապեց հիվանդանոց՝ հետազոտվելու, որպեսզի գորտից որևէ հիվանդություն անցած չլինի իրեն։

Հատկանշական է, որ նա սուպերմարկետից աղցանը գնել է փաթեթավորված վիճակում, սակայն գորտը դեռևս ողջ էր։

Frog Terrerium

Կարծելով, որ գորտն իրենց հասանելիք «բախտն» է, ամուսինները հանել են նրան աղցանի միջից, լվացել և անգամ նրան անուն տվել։ Այսուհետ Հաջողակ անունը կրող գորտը կապրի Գարֆինքելների ընտանիքում։

Ամեն դեպքում կինը կապ է հաստատել սուպերմարկետի և աղցանները պատրաստող կազմակերպության հետ։ Նրան առաջարկել են 5 դոլար արժողությամբ նվեր քարտ՝ որպես փոխհատուցում, ինչպես նաև ասել են, որ կուսումնասիրեն և մեղավորներին կպատժեն։

Աղբյուր