8 ամենատարաված պատճառները, որ ստիպում են տղամարդուն կորցնել հետաքրքրությունը կնոջ հանդեպ

Երբեմն մենք չենք հասկանում` ինչու է տղամարդը հանարծ սառում: Ձեզ ենք ներկայացնում ամենատարածված 8 պատճառները, որ կանգնած են այդ երևույթի ետևում:

1. Դուք նրա համար դարձել եք մայրիկ, ոչ թե ցանկալի կին: Դուք թագուհուց վերածվել եք մայրիկի, ով հոգ է տանում, անհանգստանում է նրա համար օրը 24 ժամ, իսկ արդյունքում այլևս չեք գրավում Ձեր սիրելիին: Այդ պատճառով պետք է հիշել, որ Դուք նրա մայրիկը չեք, այլ սիրելի կինը:

2. Ռոմանտիկ հարաբերությունները հանկարծ դարձել են գործնական: Երկար ժամանակ միասին լինելով` ստիպված եք լինում անընդհատ տարբեր բաների շուրջ պայմանավորվածությունների գալ, բաժանել պատասխանատվությունները և այլն: Շատ տղամարդիկ ժամանակի ընթացքում սկսում են հարաբերություններն ընդունել հենց այդպիսին` գործնական. ռոմանտիկան հանգում է:

3. Ինտիմ կյանքը դարձել է անհետաքրքիր: Ինչ էլ անես, միևնույն է, տղամարդու համար սեքսուալ կյանքը հարաբերություններում առաջին տեղում է:

4. Տղամարդը հեռանում է, երբ այլևս չի զգում կնոջ հիացմունքը: Տղամարդիկ կանանց հիացմունքի կարիքն ունեն: Սուպերհերոսի դերն այն է, ինչը տղամարդկանց մոտիվցիա է տալիս` նպատակներն իրագործելու ու նոր բարձրունքներ գրավելու համար: Իսկ երբ նրանք չեն զգում իրենց կարևորությունը կնոջ կյանքում, պարզապես թևաթափ են լինում: Դրա համար էլ նրանք նորից կգտնեն այնպիսի կնոջ, ով կնայի նրանց հիացմունքով լի աչքերով:

5. Հիշողություններ ու համեմատություն նախկին ընկերոջ հետ: Իհարկե, կանանց մեծամասնությունն ունի անձնական փորձ, որը հնարավորություն է տալիս վերլուծել նոր հարաբերությունները, բայց չարժե չափից դուրս խորանալ ներկայիս ու անցյալ զուգընկերներին համեմատելու մեջ: Դա միանշանակ լավ չի անդրադառնալու հարաբերությունների վրա:

6. Մշտական կոնցենտրացիա` բացասականի վրա: Գեղեցիկ սեռի ներկայացուցիչները, ում մոտ ամեն բան միշտ վատ է, չեն գրավում տղամարդկանց: Եղեք ուրախ, էներգիայով լի ու ապագայի ծրագրերով:

7. Չափից դուրս կենտրոնացում արտաքին տեսքի վրա: Գաղտնիք չէ, որ տղամարդկանց դուր են գալիս խնամված կանայք, ովքեր հետևում են իրենց, գիտեն ինչպես ընդգծել իրենց առավելությունները ու թաքցնել թերությունները: Սակայն գեղեցկությունը դեռ ամեն ինչ չէ: Տղամարդիկ սառում են այն կանանց հանդեպ, ում միայն իրենց գեղեցկությունն է հետաքրքրում, ու նրանց հետ խոսակցության միակ թեման գեղեցկության սրահներն ու ֆիտնես ակումբներն են:

8. Պարզապես անհամատեղելիություն: Որպեսզի հարաբերություններում ներդաշնակություն լինի, պետք է անընդհատ աշխատել այդ ուղղությամբ: Սակայն լինում է, որ մարդիկ պարզապես չեն համապատասխանում միմյանց, ու այս դեպքում ոչինչ անել հնարավոր չէ:

Աղբյուր