Եթե ձեր տղամարդն ԱՅՍ սովորություններն ունի, դժվար թե ձեր միջև երջանիկ ամուսնություն ստացվի

5 նշան, որ ձեզ դժվար թե հաջողվի ամուր հարաբերություններ կառուցել տղամարդու հետ:

1. Նա ձեզ չի վստահում և վերահսկում է ձեր ամեն քայլը: Որոշ կանայք շփոթում են խանդը և սերը: Իրականում այդպիսի սեփականատերերն անինքնավստահ տղամարդիկ են: Ձեզ մշտապես վերահսկելու և սահմանափակելու ցանկությունը դժվար թե ժամանակի ընթացքում անցնի:

2. Նա իր խոսքը չի պահում: Դա ոչ միայն անպատասխանատվության դրսևորում է, այլև նշան, որ նա ձեզ չի հարգում:

3. Նա իրեն Աստված է երևակայում: Այդպիսի տղամարդուն թվում է, որ ողջ աշխարհն իր շուրջն է պտտվում, իսկ դուք սովորական ուղեկից եք, ում առաջադրանքն իրենով հիանալը և իրեն աստվածացնելն է:

4. Նա ստում է: Քրոնիկական ստախոսն ամուսնության ընթացքում չի դավաճանի իր սովորություններին: Դժվար թե կարողանաք նրան վերադաստիարակել:

5. Նա ատում է իր ընտանիքը: Եթե նա հարազատների վրա զայրանում է առանց հիմնավոր պատճառի, երաշխիք չկա, որ նա մի օր ձեզ և ձեր երեխաներին էլ չի ատի:

6. Նա ագրեսիա է դրսևորում ձեր հանդեպ: Կնոջ վրա ձեռք բարձրացրած տղամարդը դժվար թե երբևէ կարողանա փոխվել: Նա դա նորից կանի, վստահ եղեք:

Աղբյուր