Գեղեցիկ կանանց միայնակ մնալու հինգ պատճառ

Գեղեցիկ և հմայիչ կանանց տեսնելիս ակամա մտածում ենք, որ նրանց կյանքը հիասքանչ է, նրանք բազմաթիվ երկրպագուներ ունեն և երջանիկ են: Սակայն իրականում ամեն ինչ մի փոքր այլ է, ահա թե ինչու:

  1. Արքայադստեր համախտանիշ: Գեղեցիկ կանանց հեշտ է դիմացիններին կառավարել իրենց գեղեցկության շնորհիվ: Սակայն երբ դուրս է գալիս իր սահմաններից, կինը սկսում է դիմացիններին շահագործել, մտածում է, որ իրեն պարտական են, գեղեցկության շնորհիվ նրան շատ բաներ կներվեն: Այսպիսի վարքագիծը դիմացինների համար կարող է խիստ վանող դառնալ:
  2. Նրանք տառապում են նեվրոզներից: Այդպիսի կանայք կարող են իրենց եկամտի մեկ երրորդը ծախսել կոսմետիկայի և գեղեցկության սրահներ այցերի վրա, իսկ մի փոքրիկ պզուկը կարող է նրանց մոտ խուճապ առաջացնել: Խոստովանենք՝ դա այնքան էլ հաճելի չէ:
  3. Հաճոյախոսություններից կախվածությունը: Պատճառը նրան անընդհատ հաճոյախոսողներն են: Գեղեցիկ կանայք հաճոյախոսությունները կարող են լսել անվերջ, դրանց մասին պատմել ուրիշներին: Նպատակը մեկն է՝ ավելի շատ հաճոյախոսություններ լսել:
  4. Նրանք օտարացած են: Պատճառը կրկին նրանց գեղեցկությունն է: Սա այլ կանանց կողմից ընկալվում է որպես մրցակցություն, եթե վերջիններիս ամուսնացած չեն, կամ էլ դավաճանված լինելու սպառնալիք, եթե պակաս գեղեցիկ կանայք ամուսնացած են: Այդ պատճառով էլ գեղեցիկ կինը վտանգված է միայնության այլ կանանց մեջ:
  5. Գեղեցիկ կանանց բաժին են հասնում, ոչ հուսալի տղամարդիկ: Օրինակ՝ հերթական կնոջ նկատմամբ սպորտային հետաքրքրություն դրսևորող և տիրանալ ցանկացող, գեղեցիկ կնոջը որպես «կարգավիճակ» կամ «աքսեսուար» դիտարկող, նրա միջոցով մյուսներին նախանձելու տեղիք տալ ցանակցող տղամարդիկ: Սա կարող է հանգեցնել նրան, որ գեղեցկությամբ առանձնացող կանայք, հոգնելով նման տղամարդկանցից, կսկեն առհասարակ խուսափել արական սեռի ներկայացուցիչներից:

Աղբյուր