Հորոսկոպի 6 համաստեղություն, որոնք ամենից շատ են համապատասխանում միմյանց

Կշեռք + Կարիճ: Կշեռքներն ու Կարիճները հիանալի ընկերներ և զուգընկերներ են լինում, քանի որ նրանք երկուսն էլ եռանդով լի են։ Միասին նրանք կարողանում են բավարարել իրենց պահանջմունքներն ու ցանկությունները։

Կշեռքներն ու Կարիճներն անմիջապես լավ հարաբերություններ չեն կառուցում. առաջին հայացքից նրանք կարծում են, որ իրենց հետաքրքրություններն ու անհատականությունները շատ տարբեր են։ Բայց երբ այս երկուսը երկար ժամանակ են անցկացնում միասին, նրանք բացահայտում են, որ իրենց միջև շատ խորը կապ կա, որը չեն կարող գտնել ուրիշ մեկի կողքին։

Ձուկ + Խեցգետին: Ձկներն ու Խեցգետինները, ովքեր հայտնի են որպես հորոսկոպի ամենաէմոցիոնալ ու ինտուիտիվ նշաններ, հասկանում են միմյանց այնպես, ինչպես ուրիշ ոչ ոք։ Միասին նրանք կորում են իրենց փոքրիկ աշխարհում ու երջանիկ են՝ գիտակցելով, որ իրենց հասկանում են։

Ձկներն ու Խեցգետինները հիանալի կերպով լրացնում են միմյանց։

Աղեղնավոր +  Խոյ

Image result for couple

Երբ Աղեղնավորն ու Խոյը միասին են, արկածներից չես փախչի։ Այս երկուսը կազմակերպում են ուղևորություններ, քննարկում աշխարհի տարօրինակ փաստերն ու հիանալի ժամանակ անցկացնում։ Նրանք վստահում են միմյանց ու հիանալի զույգ են։

Աղեղնավորներն ու Խոյերն անկախ են ու օժտված կամքի մեծ ուժով։

Երկվորյակ + Ջրհոս

Image result for couple

Երկվորյակն ու Ջրհոսը բալանսի են բերում միմյանց ծայրահեղությունները։ Նրանք պետք են մեկը մյուսին՝ հասնելու իրենց նպատակներին. Երկվորյակը լույս է տալիս Ջրհոսին, իսկ Ջրհոսը՝ ուղղություն Երկվորյակին։

Նրանց միավորում են ընդհանուր նպատակները։ Նրանք հենվում են միմյանց վրա ու հասնում դրանց։

Կույս + Ցուլ

Related image

Նրանք հիանալի ընկերներ ու գործընկերներ են, իսկ սիրային հարաբերություններում նրանք հասկանում են միմյանց այնպես, ինչպես ուրիշ ոչ ոք։ Կույսը ոգեշնչվում է Ցուլի ինքնավստահությամբ։ Նրանք մշտապես օգնում են միմյանց։

Խեցգետին + Կշեռք

Image result for coupleԽեցգետիններն ու Կշեռքները սրտակից ընկերներ են։ Երբ Խեցգետինն էմոցիոնալ է, Կշեռքը սթափ է, իսկ երբ Կշեռքը որևէ բանի կարիք ունի, Խեցգետինը նրան տալիս է իր ամբողջ սերն ու կարեկցանքը։ Նրանք երկուսն էլ խորը էմոցիոնալ մարդիկ են, ովքեր հասկանում են միմյանց, օգնում ու միասին հասնում բարձունքների։ Միասին նրանց ոչ մեկը չի կարող կանգնեցնել։ Որպես զույգ՝ նրանք շուտ են ամուսնանում։

Աղբյուր