Որո՞նք են ամենատարածված երազները, որ մարդիկ տեսնում են. 23 երազ՝ իրենց նշանակութամբ

Երազ տեսնում են ինչպես մարդիկ, այնպես էլ կենդանիները։ Մինչ շատերը չեն հիշում իրենց երազները, մարդկանց մեծ մասը դրանց միայն մի փոքր մասն է հիշում։ Մարդիկ երազ տեսնում են ամեն գիշեր մոտավորապես երկու ժամ։ Երազների առեղծվածը լիովին լուծված չէ. դրանց մի մասը գալիս է մեր ենթագիտակցությունից՝ արտահայտելով օրվա ընթացքում ունեցած մեր մտքերն ու ապրումները, մյուսները կարող են ահազանգ լինել կատարվելիք որևէ բանի մասին։

Ահա 23 տարածված երազ՝ իրենց նշանակությամբ։

Կարիքներ հոգալու անհրաժեշտություն ունենալն ու հարմար տեղ չգտնելը սովորաբար նշանակում է, որ Դուք չեք կարողանում կամ էլ դժվարությամբ եք արտահայտում Ձեր հիմնական պահանջմունքները։ Կամ էլ միգուցե Ձեզ իսկապես անհրաժեշտ է հոգալ Ձեր կարիքները։

bathroom

Եթե երազում որևէ մեկը հետապնդում է Ձեզ, ապա իրական կյանքում որևէ բան սպառնում է Ձեզ։

cat and mouse chase

Ընկնելը համարվում է ազդանշան, որ ուղարկում է ենթագիտակցությունը։ Դա նշանակում է, որ Դուք լարված եք։ Այսպիսի երազ հաճախ տեսնում են այն մարդիկ, ովքեր որևէ մեծ խնդրի առջև են կանգնած իրական կյանքում։

falling

Ծուղակ ընկնելը (փորձում եք արձակել ամրագոտին, բայց չի ստացվում, փակված եք սենյակում և այլն) հաճախ նշանակում է, որ Ձեզ անհրաժեշտ է փոփոխություն, ինչպիսին կարող է լինել նոր աշխատանքը կամ հարաբերություններին վերջ դնելը։

trapped

Սպանելը երազում սովորաբար արտահայտում է Ձեր միջի վատ մարդուն սպանելու ցանկությունը, օրինակ՝ որևէ վատ սովորության վերջ տալու միջոցով։ Այսպիսի երազը նշանակում է, որ Ձեր երազը նշանակում է, որ Ձեր ենթագիտակցության մեջ Դուք ուզում եք ավելի լավը դառնալ։

murderallabordthemurdertrain

Ատամների թափվելու մասին երազները մեկնաբանվում են երկու տարբեր կերպ. մի մասը կարծում են, որ ատամները խորհրդանշում են ուժ ու վստահություն, և երազում դրանք կորցնելը նշանակում է ինքնավստահության պակաս։ Իսկ մյուսները կարծում են, որ կոտրված կամ ընկնող ատամը խորհրդանշում է ավարտված հարաբերություն։

teeth

Երազում սև, աղոտ նշմարվող կերպարներ տեսնելը նշանակում է կասկածներ՝ ապագայի ու ինքներդ Ձեր հանդեպ։

MyPatronusIsAStarbucks

Թեստ հանձնել. այս երազը հակված են տեսնել պերֆեկցիոնիստ մարդիկ։ Այս երազները մարդկանց հիշեցնում են սթրեսային ու բարձր լարվածությամբ իրավիճակների մասին, օրինակ՝ որևէ աշխատանքի։

pen-writing-notes-studying

Ճանապարհները կարող են նշանակել Ձեր կյանքի ուղին կամ ճանապարհը։ Իսկ եթե մութ ու վախենալու ճանապարհներ եք տեսել, ապա Ձեզ հարկավոր է վերանայել որոշ բաներ Ձեր կյանքում։

everydayisawindingroad

Մերկ լինելը կարող է նշանակել մի քանի տարբեր բան. լինել որևէ մեկի կամ այնպիսի իրավիճակի ազդեցության տակ, որին չեք վստահում, որևէ բան թաքցնելու փորձ կամ էլ սթրես։

naked

Երազում սիրային հարաբերություններ ունենալն իրականում արտացոլում է Ձեր հարաբերություններն ինքներդ Ձեզ հետ։

couples

Եթե երազում տեսնում եք, որ Ձեր զուգընկերը խաբում կամ դավաճանում է Ձեզ, ամենևին էլ չի նշանակում, որ նա Ձեզ իրականում խաբում է։ Սա նշան չէ։ Այսպիսի երազը պարզապես նշանակում է, որ նա շատ ժամանակ ու էներգիա է ծախսում մեկ ուրիշ բանի վրա, ու Դուք մի փոքր խանդում եք։ Երբեմն այսպիսի երազը կարող է նշանակել նաև, որ Դուք չեք վստահում նրան։

Երազում երեխա տեսնում են սովորաբար այն ժամանակ, երբ որևէ նոր բան է գալու կյանք՝ որևէ նոր, մեծ փոփոխություն։ Երազում երեխաները նոր հնարավորությունների նշան են։

ohbaby

Երազում կատուների նշանակությունը կախված է Ձեր վերաբերմունքից նրանց հանդեպ։ Կատուներն անկախ, ազատ ոգիներ են, նրանք կարող են արտահայտել ազատ կամք, կրեատիվություն ու ուժ։ Մյուս կողմից՝ նրանք կարող են վատ նշան լինել։ Ամեն բան կախված է երազ տեսնողից։

littlefangsaw

Վամպիրները կարող են մի քանի տարբեր բան նշանակել։ Եթե երազում տեսնում եք կոնկրետ մարդու՝ վամպիր դարձած, ապա դա կարող է նշանակել, որ հոգու խորքում Դուք գիտեք, որ այդ մարդը լավը չէ Ձեզ համար։ Ընդհանուր առմամբ՝ վամպիրները կարող են նշանակել նաև վախ կամ մահ։

vampire mouth

Ռադիո կամ հեռուստացույց կամ նման այլ բաներ տեսնելը կարող է իրականում լինել կապ՝ Ձեր գիտակցության և ենթագիտակցության միջև։

tv

Ուշանալը կամ մոլորվելը կարող են նշանակել, որ Դուք չեք հավատում ինքներդ Ձեզ։

running late

Օձերը ևս կախված են երազ տեսնողի վերաբերմունքից նրանց հանդեպ։ Շատ մարդիկ վախենում են օձերից, և քանի որ օձերն անկանխատեսելի են ու խայթում են շատ հանկարծակի, նրանք կարող են խորհրդանշել այնպիսի բաներ, որոնք դուրս են երազ տեսնողի կառավարումից։

Հայտնի մարդկանց հանդիպելն ունի շատ պարզ նշանակություն. կա՛մ Դուք երկրպագում եք նրանց, կա՛մ էլ այդ օրը տեսել եք նրանց հեռուստացույցով կամ որևէ ամսագրի շապիկին։

Երազում թռչելը շատ նշանակություններ ունի, որոնց մեծ մասը դրական են՝ ազատություն, փախուստ, նոր հեռանկար և այլն։

flying

Դռներ տեսնելը սովորաբար նշանակում է ինչ-որ տարբերվող, նոր բան անելու հնարավորություն, փոփոխություններ կատարելու ունակություն։

door

Երազում ուտելիք տեսնելը կախված է դրա տեսակից. խնձորը խորհրդանշում է գիտելիք, նուշը՝ հաջողություն։ Սենդվիչը կարող է նշանակել, որ Դուք ճնշման տակ եք։

Sensualstrawberries

Ջուր տեսնելը շատ տարածված է։ Այն Ձեր ենթագիտակցության հայելին է։ Ամեն բան կախված է ջրի պարզությունից, տաքությունից և այլն։

water

Աղբյուր