9 գաղտնիք, որ ոչ մի դեպքում չի կարելի պատմել անգամ ամենամտերիմ ընկերուհիներին

Սեփական գաղտնիքները պահպանելը խելամիտ որոշում է, սակայն չի կարելի ակնկալել, որ ինչ-որ մեկը, անգամ մտերիմ, նույն խնամքով կթաքցնի ձեր գաղտնիքները: Կան թեմաներ, որոնք ոչ մի դեպքում չի կարելի քննարկման առարկա դարձնել անգամ ամենամտերիմ ընկերների հետ:

BlogNews-ը ձեզ է ներկայացնում 9 գաղտնիք, որ չի կարելի պատմել անգամ ամենամտերիմ ընկերուհիներին:

1. Ներընտանեկան վեճեր

Կռիվը տնից դուրս հանել չի կարելի: Այո՛, գուցե սկզբի մի քանի րոպեներին դուք թեթևություն զգաք, սակայն ուշ թե շուտ դուք հաշտվելու եք մտերիմների հետ, իսկ ընտանիքն այլոց  մոտ խայտառակելուց առաջացած տհաճ զգացողությունը դեռ երկար ժամանակ չի անցնի:

2. Երեխայի անհաջողությունները

Այն ծնողները, որոնք շարունակ բողոքում են իրենց երեխաներից, հիմար տեսք ունեն, չէ՞ որ հենց իրենք են իրենց երեխաներին այդպիսին դաստիարակել: Ընկերուհիներին ձեր երեխայի անհաջողությունները պատմելիս հիշեք, որ դրա մասին իմանալու են օտար ընտանիքի բոլոր անդամները, անգամ կատուն:

3. Սիրային և սեռական կապերի քանակը

Եթե տղամարդկանց մոտ շատ սեռական հարաբերություններ ունենալը դրական է ընկալվում ընկերների կողմից, նրանց մաչոյի համբավ բերում, ապա կանանց պարագայում պատկերը հակառակն է, ասոցիացիաներն էլ բացասական, քննադատում են անգամ մտերիմ ընկերուհիները: Ինտիմ հարաբերություններն ամեն պարագայում պետք է կողպեքի տակ պահել:

4. Զուգընկերոջ նախընտրություններն ու ֆանտազիաներն անկողնում

Մարդու ամենաինտիմ գաղտնիքները կապված են նրանց սեքսուալ ֆանտազիաների հետ: Մարդիկ հազվադեպ են խոստովանում դրանք, քանի որ հիմնականում դրանք բավականին տարօրինակ և կեղտոտ են լինում: Զուգընկերոջ ֆանտազիաները բարձրաձայնելով՝ դուք նրան կարող եք ծաղրի առարկա դարձնել ընկերուհիների մոտ, իսկ դա իսկապես տհաճ է:

5. Եթե ինչ-որ մեկը մյուսին դավաճանել է

Դավաճանությունը լուրջ սխալ է: Եթե դուք բացեք այդ գաղտնիքը, ապա ձեր ընկերուհիները կսկսեն ձեզ խորհուրդներ տալ, մեկնաբանություններ անել, քննարկել և քննադատել, ինչը կարող է ազդել ձեր որոշման վրա: Նման թեմաները ավելի լավ է չբարձրաձայնել, մինչև հանգուցալուծումը չտրվի:

6. Սկեսուրի հետ խնդիրները

Սկեսուր-հարս կոնֆլիկտը դարերի խորքից է գալիս: Սակայն իրականում սա ավելի քան անիմաստ կոնֆլիկտ է, քանի որ տղամարդն իր մորն ու կնոջը տարբեր կերպ է սիրում, և նրանց միջև մրցակցություն լինել ուղղակիորեն չի կարող: Իսկ եթե ինչ-որ լուրջ վիճաբանություն կա, երրորդ մեկը, միևնույն է, չի կարողանա ճիշտ խորհուրդ տալ, քանի որ հարցը վերաբերում է ձեր ընտանիքին:

7. Զուգընկերոջ թերություններն ու ֆիզիկական արատները

Երբ դուք ձեր կյանքը կապում եք ինչ-որ մեկի հետ, դուք ընդունում եք նրանց այնպիսին, ինչպիսին նա կա՝ իր բոլոր արժանիքներով և թերություններով հանդերձ: Այլոց պատմելով նրա թերություններն ու արատները՝ դուք ձեզ եք հիմարի կարգավիճակում դնում. եթե այդպես է, չկապեիք ձեր կյանքը նրա հետ:

8. Ֆինանսական սխալներ

Գումարի կորուստն ամենատհաճ, բայց և ամենաանգին կենսափորձն է: Սակայն պատմել դրա մասին հարկավոր չէ: Այդպես դուք կթողնեք անկայուն և ոչ վստահելի մարդու տպավորություն:

9. Ընտանեկան գաղտնիքներ

Յուրաքանչյուր ընտանիքում էլ կան այնպիսի մութ էջեր, որոնք չպետք է հասանելի լինեն այլոց: Օրինակ, եթե ձեր հեռու բարեկամը թմրանյութերի հետ կապված ինչ-որ վատ պատմության մեջ է եղել, սա գուցե հետաքրքիր պատմություն լինի բամբասելու համար, սակայն դա նաև ձեզ և ձեր համբավի վրա է բացասաբար անդրադառնում:

Աղբյուր