Գաղտնիքը բացահայտված է. ահա, թե ինչու էր արքայադուստր Դիանան բոլոր լուսանկարներում կլատչը կրծքին սեղմում. ՖՈՏՈ

Չնայած արքայադուստր Դիանան երբեք առաջին գեղեցկուհին չէր, հասարակ ժողովուրդը նրան սիրեց, նրա ոճն ընդօրինակում էին միլիոնավոր կանայք, նրան կարելի է ոճի խորհրդանիշ անվանել: Դիանան ամեն րոպե տեսախցիկների «նշանառության» կենտրոնում էր:

Մամուլն ուշադրությամբ հետևում էր Լեդի Դիի ամեն շարժմանը, լրագրողները նկատում էին նրա զգեստապահարանի ամենափոքր փոփոխությունները:

  

ԶԼՄ-ները մեկ օրինաչափություն էին նկատել. արքայադուստր Դիանան ուր էլ գնար, միշտ հետը կլատչ էր վերցնում: Լրագրողները նկատել էին, որ գործնականում բոլոր լուսանկարներում Դիանան պայուսակը սեղմում է կրծքին:

Պարզվում է՝ ոճային աքսեսուարը Դիանան օգտագործում էր ոչ միայն գեղեցկության, այլև պրակտիկ նկատառումներով:

 

The Telegraph-ի համար բացառիկ հարցազրույցներից մեկում պայուսակների բրիտանացի դիզայներ Անյա Հինդմարչը, ում հաճախորդուհին էր Դիանան, պատմեց կլատչը կրծքի մոտ պահելու գաղտնիքը:

1993 թ. Հինդմարչը նոր էր բացել իր խանութը Չելսիում, որտեղ Դիանան սովորաբար կլատչներ էր փնտրում:

  

Դիզայները հիշում է, որ Դիանան հաճելի գնորդ էր. «Նա շատ հավատարիմ հաճախորդ էր, ում հետ կարելի էր մեծ հաճույք ստանալ: Նա մեզ մոտ առանց թիկնապահների էր գալիս և գնումներ էր անում առանց ավելորդ իրարանցման»:

Պարզվում է՝ Լեդի Դին կլատչը կրծքին էր սեղմում, որ անհարմար իրավիճակում չհայտնվեր. Դիանան այդ փոքր պայուսակներով լանջաբացվածքն էր փակում:

Աղբյուր