9 բան, որ երբեք և ոչ մի պարագայում չի կարելի արգելել երեխային

Երեխային դաստիարակելը շատ բարդ գործ է: Ծնողները հաճախ դաստիարակչական պրոցեսի ընթացքում երեխային արգելում են այս կամ այն բանը: Սակայն կան բաներ, որոնք նրանց արգելել պետք չէ:

BlogNews-ը ձեզ է ներկայացնում 9 բան, որ երբեք ոչ մի պարագայում չի կարելի արգելել երեխային:

1. Հարցեր տալ: Փոքր տարիքում երեխաները շատ հարցեր են տալիս: Երբեմն դրանք անհեթեթ են, երբեմն՝ դժվար բացատրելի: Սակայն պետք չէ խուսափել նրանց հարցերից կամ արգելել դրանք տալ: Պարզապես փորձեք պատասխանել կամ էլ ասեք, որ դուք էլ որոշ բաներ չգիտեք:

2. Լացել; Սա բնական երևույթ է: Փոքր տարիքում դժվար է կառավարել էմոցիաները: Պարզապես փորձեք հանգստացնել երեխային, բացատրել, թե ինչն է նրա լացի պատճառը և ինչպես շտկել իրավիճակը:

3. Աղմկել

Մի խանգարեք երեխային վայելել նրա մանկությունը, թող աղմկի:

4. Ժլատություն անել: Եթե նա չի ցանկանում իր սիրելի խաղալիքը տալ ուրիշ երեխայի, դա նորմալ է: Մի ասեք նրան, որ նա ժլատ է, այլ առաջարկեք, որ ինքը մյուս երեխային մեկ այլ խաղալիք տա:

5. Գաղտնիքներ ունենալ: Տարիքի երեխաներն ավելի շատ են ունենում անձնական տարածքի կարիք: Հարկավոր չէ նրան պարտադրել, որ ամեն բան ձեզ պատմի: Ազատություն տվեք նրան, իսկ երբ նա զգա ձեր խորհուրդը, ապա վստահաբար ձեզ կդիմի այդ հարցով:

6. Ասել «ոչ»: Երեխան ծառա չէ: Նա լիարժեք մարդ է, որը գուցե և չի ցանկանում որոշ բաներ անել: Փորձեք ընկերաբար պայմանավորվել նրա հետ, այլ ոչ ստիպել:

7. Սխալվել: Յուրաքանչյուր մարդ վախենում է սխալվել: Երեխան ևս բացառություն չէ: Սակայն հարկավոր է նրան քաջալերել, եթե նրա մոտ ինչ-որ բան միանգամից չի ստացվում, ասեք, որ դա անպայման կստացվի, եթե նա կրկին փորձի:

8. Վախենալ: Փոքրիկ երեխաները կարող են վախենալ ցանկացած բանից: Դա բնական է, և պետք է նրան դրա համար կշտամբել: Փորձեք հասկանալ նրա վախի պատճառը և բացատրել նրան, թե ինչու դրանից վախենալ հարկավոր չէ:

9. Զայրանալ և նախանձել; Անգամ մեծահասակներն են ժամանակ առ ժամանակ ունենում նմանատիպ զգացողություններ: Այո՛, դրանք բացասական զգացողություններ են, սակայն շատ բնական են: Մի ասեք երեխային, որ նա վատն է, եթե նախանձում է ինչ-որ մեկին: Փորձեք խոսել և բացատրել, թե ինչու են նրա զայրույթն ու նախանձը անհիմն:

Աղբյուր