ԹԵՍՏ. Ինչ են պատմում մարդու բնավորության մասին նրա մարմնի տարբեր մասերի խալերը

Մարդու դեմքի և մարմնի վրայի խալերը միշտ ուշադրություն են գրավում և շատ բան կարող են պատմել տվյալ մարդու մասին:

Քունքին: Այս մարդիկ բաց են լայն հնարավորությունների համար: Դա կարող է լինել ինչպես աշխատանք արտերկրում, այնպես էլ պարզապես ճանապարհորդություն:

Ունքերի միջև: Սա կարող է վկայել կարիերայում մեծ հաջողությունների մասին, պաշտոնի և աշխատավարձի արագընթաց բարձրացման մասին:

Ունքի տակ: Դուք հեշտությամբ եք ադապտացվում նոր միջավայրում և մարդկանց հետ հեշտ եք լեզու գտնում: Դրա շնորհիվ դուք կարող եք ստանձնել առաջնորդի դերը, ում բոլորը կցանկանան հետևել:

Շրթունքի վերևում: Նման մարդիկ բավականին շփվող են և գայթակղիչ: Որպես կանոն, նրանք մեծ ընկերական շրջապատ ունեն: Նման մարդկանց համար շատ կարևոր է որակը թե՛ ուտելիքի, թե՛ հագուստի հարցում:

Այտոսկրին: Այս մարդիկ հիմնականում ուժեղ են, կամային, օժտված լիդերի հատկանիշներով: Նման մարդիկ հաջողակ են, հասնում են մեծ բարձունքների:

Ականջին: Սա հաջողակ մարդկանց նշան է: Նրանց նաև բնորոշ է բարձր IQ և արագ մտածելու ունակություն:

Կզակին: Սա ազատասեր և ինքնավստահ մարդու նշան է:

Ափի մեջ: Սա ստաբիլ մարդկանց նշան է, ովքեր գլուխ են հանում տնտեսագիտությունից և երբեք ֆինանսների հետ խնդիրներ չեն ունենում:

Ոտնաթաթի տակ: Այս մարդիկ սիրում են ամեն նոր բան, նոր ուտելիքներ փորձել, ճանապարհորդել, ակտիվ են: Նման մարդիկ իրենց շուրջ են հավաքում մարդկանց:

Մեջքին: Ճշմարտախոս և բաց մարդիկ են: Խելացի են, համարձակ, աշխատասեր և պատասխանատու:

Աղբյուր