7 հնարք, որոնք միայն մարդկանց 3%-ն է կարողանում անել իր մարմնի հետ

Լեզուն խողովակաձև շրջել: Սկզբում գիտնականները կարծում էին, որ այս կարողությունը դոմինանտ գենի առկայության արդյունք է: Հետագա ուսումնասիրությունների արդյունքում պարզվեց, որ սրա վրա ազդում են ոչ միայն գեները, այլև զարգացման առանձնահատկությունները:

Շարժել ականջները: Մկանների աշխատանքը, որոնք հնարավորություն են տալիս շարժել ականջները, կախված է ուղեղի ցողունային մասում լրացուցիչ նյարդից: Իսկ քանի որ մարդկանց մեծ մասի դեպքում այդ հատվածը շատ փոքր է և թույլ զարգացած, ականջները շարժել կարող են ոչ շատերը:

Լեզուն քթին հասցնել: Այս որակն ունեցող մարդկանց մեծ մասը տառապում է Էլերս-Դանլոյի համախտանիշով: Այս պաթոլոգիան բնորոշվում է հոդերի գերշարժունությամբ և պայմանավորված է գենետիկայով:

Մի հոնքը բարձրացնել: Այս կարողությունն էվոլյուցիայի արդյունք է: Բոլորը կարող են սովորել բարձրացնել մի հոնքը, բայց դա կարող է մարզումներ պահանջել:

Արմունկը կծել: Շատերս չենք կարող ոչ միայն կծել արմունկը, այլև լեզուն հասցնել դրան: Մարդկանց 1%-ին դա հաջողվում է: Սովորաբար այս հնարքը կարողանում են անել Էլերս-Դանլոյի համախտանիշով տառապողները:

Փռշտալ բաց աչքերով: Սա անելը շատ վտանգավոր է առողջության համար: Բանն այն է, որ փռշտալիս ճնշումը բարձրանում է, և աչքերի համար դա շատ վնասակար է:

Մատները շարժել ժամսլաքի ուղղությամբ: Երկու ձեռքերիդ ցուցամատերը սկսիր դանդաղ պտտել ժամսլաքի ուղղությամբ, հետո արագացրու պտտումը: Շատ շուտով մատները կսկսեն տարբեր ուղղություններով շարժվել՝ անկախ քո կամքից

Աղբյուր