Սողոմոն թագավորի 10 իմաստուն մտքերը, որոնք ՊԵՏՔ Է կարդա յուրաքանչյուր մարդ

Սողոմոն արքայի անունն արդեն դարձել է իմաստնություն բառի հոմանիշը: BlogNews-ը ձեզ է ներկայացնում Սողոմոն թագավորի 20 իմաստուն մտքերը:

Անգամ հիմարը կարող է իմաստուն թվալ, եթե լռում է: Եթե խոստացել ես, պահիր խոստումդ: Ավելի լավ է առհասարակ չխոստանալ, քան խոստանալ և չկատարել:

Իմաստուն կինը կառուցում է իր տունը, հիմարը՝ իր իսկ ձեռքերով քանդում այն: Ով փոս է փորում, նա էլ ընկնում է մեջը: 

Նա, ով պահպանում է իր շուրթերը, պահպանում է իր հոգին, իսկ նա, ով լայն բացում է իր բերանը, փորձանքի մեջ կընկնի: Համբերատար մարդն ավելի լավ է, քան խիզախը, ինքն իրեն տիրապետողն ավելի լավ է, քան քաղաք նվաճողը:

Ողջամիտը տեսնում է աղետը և պատսպարվում, իսկ անփորձները գնում են առաջ և կործանվում: Դաժան է զայրույթը, անսանձ է կատաղությունը, սակայն ո՞վ կարող է դիմակայել խանդին:

Ատելությունը խռովություններ է ծնում, սակայն սերը ծածկում է բոլոր մեղքերը: Եվ ծիծաղի ժամանակ է հաճախ ցավում սիրտը, և ցնծության վերջում էլ լինում է տխրություն:

Աղբյուր