7 նշան, որոնք բնորոշ են միայն էժանագին կանանց և աղջիկներին

«Էժանագին կին» արտահայտությունն ինքնին բավականին կոպիտ է հնչում, սակայն, այնուամենայնիվ, նման կերպարներ, ցավոք, կան:

BlogNews-ը ձեզ է ներկայացնում 7 նշան, որոնք բնորոշ են միայն էժանագին կանանց և աղջիկներին:

1. Վերաբերմունքը տղամարդու հանդեպ: Էժանագին կինը տղամարդկանց գնահատում է դրամապանակի հաստությամբ: Եթե տղամարդը չի արդարացնում նրա ֆինանսական ակնկալիքները, ապա պիտակավորվում է որպես «լոդր» և «քցիբ»: Էժանագին կինը երբեք իր հաշիվը չի փակի, նա վստահ է, որ տղամարդը պետք է վճարի իր համար:

2. Բրենդներ ամենուր: Էժանագին կինն իր կյանքը չի պատկերացնում առանց բրենդների, նրա ոտքերը պարզապես թուլանում են ինչ-որ բրենդային բան տեսնելիս: Դրան զուգահեռ՝ ճաշակի զգացումն իսպառ բացակայում է, և կողմնորոշվում է ամսագրերի շնորհիվ:

3. Վարկեր: Էժանագին կինը շարունակ վարկեր ու ապառիկներ է վերցնում, սակայն ոչ թե կենսական կարևորության պարագաներ գնելու, այլ սմարթֆոն, պլանշետ, մուշտակ և այլն գնելու համար: Այսպես նա փորձում է ավելի թանկ տեսք ունենալ:

4. Վերաբերմունքը շրջապատի հանդեպ: Էժանագին կինն արհամարհական վերաբերմունք է ցուցաբերում սպասարկող անձնակազմին ռեստորաններում/հյուրանոցներում: Նրանց նվաստացնելով՝ ինքը փորձում է ինքնահաստատվել: Նա չի էլ գիտակցում, որ այդ իրավիճակում ինքն է իրեն ցածրացնում:

5. Արտաքին տեսքն ամեն ինչ է: Արտաքինը սրբություն է էժանագին կնոջ համար: Նա անգամ հաց գնելու է ոտքից գլուխ զուգված-զարդարված գնում: Միշտ փորձում է մաքսիամլ ցուցադրել ոտքերն ու կուրծքը:

6. Վերաբերմունքը սեփական ծագմանը: Էժանագին կինը հիմնականում ծագում է ամենահասարակ և աղքատիկ ընտանիքից, հաճախ՝ շրջաններից, ոչ քաղաքից: Դրանում ոչ մի սարսափելի բան չկա, սակայն ինքը դրանից ահավոր ամաչում է և փորձում է ամեն կերպ դա թաքցնել:

7. Հավատարմությո՞ւն, դա ի՞նչ է: Էժանագին կինն ուղղակի ունակ չէ հավատարիմ լինելու: Անգամ եթե նրան հաջողվի ապահովված տղամարդու ճանկել, նա անմիջապես նրան կթողնի հենց ավելի հարմար և հարուստ տարբերակ գտնի: Նրանց ախորժակն աճում է երկրաչափական պրոգրեսիայով:

Աղբյուր