Թագավորական էթիկետի 14 զարմանալի կանոններ, որոնց հետևում է անգամ Բրիտանիայի թագուհին

Օրենքն ամեն բանից վեր է, և անգամ հասարակության բարձր խավը պարտավորված է հետևել որոշակի կանոնների և օրենքների: Իսկ Բրիտանիայի թագավորական ընտանիքն, օրինակ, ունի առանձին օրենքների մի շարք, որոնք խիստ պարտադիր են:

BlogNews-ը ձեզ է ներկայացնում 14 օրենքներ, որոնք անգամ Բրիտանիայի թագուհին չի կարող շրջանցել:

1. Նրանք պետք է պահեն առնվազն 6 ագռավ Լոնդոնի աշտարակում: Լեգենդն ասում է. ‹‹Եթե ագռավները լքեն ատարակը, թագավորությունը կկործանվի››: Համաձայն այդ լեգենդի՝ աշտարակում պետք է լինեն 6 ագռավներ, որպեսզի պաշպանեն թագավորությունը կործանումից: Մինչ օրս այս լեգենդն ազդեցություն ունի բրիտանացիների վրա, ուստի նրանք այդ թռչուններին առանձնակի խնամքով են վերաբերվում:

2. Նրանց չեն կարող դիպչել ոչ ազնվականներ: Սա շատ լուրջ կանոն է, որը, սակայն, երբեմն խախտվում է, երբ աստղերը հանդիպում են նրանց և նկարվելիս թեթևակի գրկում նրանց:

3. Նրանք չեն կարող քվեարկել: Այս կանոնի պատճառն այն է, որ թագավորական ընտանիքի դիրքորոշումը կարող է հեշտությամբ մեծ ազդեցություն գործել երկրի բնակիչների վրա, ինչն արդար չէ:

4. Նրանք չեն կարող քաղաքական պաշտոն զբաղեցնել: Եվս մի միջոց հասարակական կարծիքի վրա ավելորդ ճնշումից և ազդեցությունից խուսափելու համար: Բացի այդ՝ այս կերպ նրանք չեն կարող իրենց պաշտոնն օգտագործել սեփական շահերի համար:

5. Նրանք չեն կարող ‹‹Մոնոպոլիա›› խաղալ: Այս օրենքի մասին հայտնել  է Յորքի դուքս արքայազն Էնդրյուն: Նա ասել է, որ խաղն արգելված է, քանի որ այն կարող է ներքաշել խաղացողներին իր արատավոր շրջանի մեջ:

6. Նրանք չեն կարող խեցեմորթ ուտել: Սա ավելի շատ զգուշավորություն է, քան արգելք: Թագավորական ընտանիքի որոշ անդամներ՝ ներառյալ թագուհին, նախընտրում են չուտել ծովամթերք՝ ալերգիկ ռեակցիաներից և թունավորումից զերծ մնալու համար: Սակայն արքայազն Չարլզն ակնհայտորեն դեմ չէ ոստրե ուտելուն:

7. Նրանք պետք է խստագույնս պահպանեն նստատեղերի դիրքավորման կարգը: Կան շատ խիստ օրնքներ, որոնք կարգավորում են կարգը, դիրքն ու հերթականությունը: Օրինակ՝ հարսանիքի ժամանակ թագավորական ընտանիքը պետք է ներս մտնի համաձայն իրենց կարգի՝ տվյալ պահին թագավորող միապետի գլխավորությամբ:

8. Նրանք չեն կարող լինել հռոմեական կաթոլիկներ: Չնայած որ այս օրենքը փոփոխվել էր 2011 թվականին՝ թույլատրելով թագավորական ընտանիքի անդամին ամուսնանալ կաթոլիկի հետ, այնուամենայնիվ, նրանք նախընտրում են հավատարիմ մնալ Անգլիայի եկեղեցուն:

9. Նրանց հագուստը չի կարող երկիմաստ ազդանշաններ ուղարկել: Թագավորական ընտանիքի անդամները պետք է հանդես գան զուսպ, դասական, էլեգանտ, ոճային, սակայն համեստ և ողջամիտ հագուստով:

10. Նրանք չեն կարող մորթի կրել: Դեռևս 12-րդ դարում Էդուարդ III-ն արգելել էր անգամ թագավորական ընտանիքի անդամների մորթեղեն կրել, սակայն, ինչպես երևում է, այս օրենքը մոռացության է ենթարկվել, քանի որ թագավորական ընտանիքի անդամները և անգամ թագուհին երբեմն-երբեմն կրում են մորթի:

11. Նրանք պետք է նվերներն ընդունեն գթասրտորեն: Բոլոր նվերներն, անկախ նրանց բնույթից, պետք է ընդունվեն գթասրտորեն: Քանի որ դրանք բոլորը պատկանում են թագին, թագուհին ինքն է որոշում, թե ով որ նվերն է տնօրինելու:

12. Նրանք չեն կարող միասին ճանապարհորդել: Հնում սա բավականին տրամաբանական էր, քանի որ ճանապարհորդությունները բավականին ռիսկային էին և անապահով, սակայն այժմ տեխնիկական զարգացման և անվտանգության մակարդակի բարձրացման արդյունքում նրանք հաճախ խախտում են այս կանոնը:

13. Նրանք պետք է Սուրբ ծնունդը միասին դիմավորեն: Ավանդաբար թագավորական ընտանիքը Սուրբ ծնունդը նշում է միասին:

14. Նրանք չեն կարող շարունակել ուտել այն բանից հետո, երբ թագուհին ավարտել է: Միասին ճաշելիս թագավորական ընտանիքի բոլոր անդամները պետք է հետևեն մի պարզ կանոնի՝ անել այն, ինչ անում է թագուհին: Եթե նա դադարել է ուտել, ապա մյուսները նույնպես պետք է դա անեն:

Աղբյուր