Ի՞նչ անել, եթե պատահաբար ապրանք եք կոտրել սուպերմարկետում

Պատկերացրեք, որ սուպերմարկետում ապրանք ընտրելիս անզգույշ շարժում եք արել, ինչի հետևանքով թանկարժեք գինու շիշը ընկել է հատակին ու կոտրվել։ Ի՞նչ կարելի է անել այդ ժամանակ։

Այսօր BlogNews-ը կպատասխանի այդ հարցին և կօգնի Ձեզ խուսափել գումարների անօրինական գանձումներից։

Հիշեք այս արտահայտությունը: Այն անձը, ով նյութական վնաս է հասցրել, ազատվում է վնասի փոխհատուցման պատասխանատվությունից, եթե վնասը չի հասցվել վերոնշյալ անձի մեղքով։

Եթե դուք խանութում զբոսնելու ընթացքում պատահաբար դիպել եք դարակին, որի վրա դրված իրերից ինչ-որ բան կոտրվել է, ապա դուք մեղավոր չեք։ Այդպիսի դեպքերում մեղավոր է խանութի ադմինիստրացիան՝ անվտանգության կանոնները չպահելու համար։

Խանութը մեղավոր է, եթե: Դարակների վրա դրված մթերքները անկայուն են: Դարակների միջև հեռավորությունը 1.4մ-ից քիչ է (մինչև 100 քմ մակերեսով խանութներում) կամ քիչ է 2.5մ-ից (մինչև 400 քմ մակերեսով խանութներում)

Հատակը սահուն էր: Անցումը փակված էր տուփերով կամ ապրանքի կույտերով: Ապրանքը կոտրվել է դրամարկղի ժապավենի վրայից ընկնելով:

Աղբյուր