15 իմաստուն մտքեր իսպանացիներից, որոնք ՊԵՏՔ կգան շատերին

3 «շատ» և 3 «քիչ» կործանում են մարդուն. շատ խոսել և քիչ իմանալ, շատ երևակայել և քիչ բան ներկայացնել, շատ ծախսել և քիչ ունենալ: Նա, ով բամբասում է ձեզ հետ, բամբասում է նաև ձեզնից:

Աստծուց խնդրիր, բայց ինքդ էլ ջանք թափիր: Մարդիկ շատ են, անհատներն են քիչ:

Կռվարար կովին Աստված պոզեր չի շնորհում: Արտաքին տեսքը խաբուսիկ է, իսկ նոր ընկերն՝ անվստահելի:

Դատարկ տակառը լավ է զրնգում: Եթե նախանձը գույն ունենար, ողջ աշխարհը կսևանար:

Ինչը այն չէ, կհուշի թշնամին: Ոսկին անգամ ցեխի մեջ է փայլում:

Լավ վերարկուի տակ ցանկացած մեղք ներելի է: Որքան ավել խմես, այնքան ավելորդ բան կխոսես:

Որքան շատ ես վաստակում, այնքան ավելի շատ հոգսեր ես ունենում: Ինչը հայտնի է երեքին, հայտնի է և բոլորին: Ինչ աղքատը, ինչ կարդինալը նույն ավարտն են ունենում:

Աղբյուր