Օսկար Ուայլդի 25 իմաստուն մտքերը, որոնք անպայման ՊԵՏՔ Է կարդալ

1. Ես այնքան խելացի եմ, որ երբեմն մի բառ անգամ չեմ հասկանում իմ ասածներից: 2. Կրթությունը հիանալի բան է, սակայն լավ կլինի հիշել, որ այն, ինչ արժե իմանալ, հնարավոր չէ սովորեցնել:

3. Աշխարհում միակ մարդը, ում կցանկանայի մոտիկից ճանաչել, ես եմ:  4. Տղամարդը ցանկանում է լինել կնոջ առաջին սերը, իսկ կինը ձգտում է լինել տղամարդու վերջին սերը:

5. Գայթակղությունից ազատվելու միակ միջոցը դրան տրվելն է: Ես կարող եմ դիմակայել ամեն ինչի, բացի գայթակղությունից: 6. Մարդ պետք է միշտ սիրահարված լինի: Հենց այս պատճառով էլ մարդ պետք է երբեք չամուսնանա:

7.  Երբ աստվածները ցանկանում են պատժել մեզ, նրանք պատասխանում են մեր աղոթքներին: 8. Ամեն անգամ, երբ մարդիկ համաձայնվում են ինձ հետ, ես զգում եմ, որ ես սխալ եմ:

9.  Ծերերն ամեն ինչի հավատում են, միջին տարիքի մարդիկ ամեն ինչ կասկածում են, երիտասարդները ամեն ինչ գիտեն: 10. Կնոջ և տղամարդու միջև ընկերությունը հնարավոր չէ: Նրանց միջև կարող է լինել կիրք, թշնամանք, երկրպագություն, սեր, սակայն ոչ ընկերություն:

11. Բոլոր նրանք, ովքեր ունակ չեն սովորել, որոշել են սովորեցնել: 12. Սեռերի միջև տարբերությունն այն է, որ ի տարբերություն տղամարդկանց, կանայք երբեք զինաթափ չեն լինում հաճոյախոսություններից:

13. Չկան բարոյական կամ անբարոյական գրքեր: Գրքերը կամ լավ գրված են լինում, կամ վատ գրված: 14. Կան շատ բաներ, որոնք մենք դեն կնետեինք, եթե չվախենայինք, որ այլոք կվերցնեն դրանք:

15.  Իրոք կարծում եք, որ թուլությու՞ն է գայթակղությանը տրվելը: Կան սարսափելի գայթակղություններ, որոնց տրվելու համար ուժ ու խիզախություն է պահանջվում: 16.  Պատմություն ուսումնասիրած ցանկացած մարդու համար անհնազանդությունը մարդու բուն առաքինությունն է: Առաջընթացը տեղի է ունեցել անհնազանդության ու ապստամբության շնորհիվ:

17. Ոչ մի լավ արարք անպատիժ չի մնում: 18. Միշտ ներե՛ք ձեր թշնամիներին: Ոչինչ նրանց ավելի չի բարկացնում:

19. Ես իմ ողջ հանճարը ներդնում եմ կյանքիս մեջ: Ստեղծագործություններիս մեջ ես միայն տաղանդս եմ ներդնում: 20. Արտասվելը հասարակ կանանց համար է: Գեղեցիկ կանայք դուրս են գալիս գնումների:

21. Ես չեմ ցանկանում դրախտ ընկնել: Ընկերներիցս ոչ ոք այնտեղ չէ: 22. Մեր օրերում մարդիկ գիտեն ամեն ինչի գինը, սակայն չգիտեն ոչ մի բանի արժեքը:

23. Հասարակությունը շատ հանդուրժող է: Այն կարող է ներել ցանկացած բան, բացի հանճարից: 24. Պունկտուալությունը ժամանակի գող է: 25.  Դու սիրում ես բոլորին, նույնն է, թե դու անտարբեր ես բոլորի նկատմամբ:

Աղբյուր