45 կյանքի դաս 90-ամյա իմաստուն ծերունուց

1.Կյանքը արդար չէ, սակայն միևնույն է այն հրաշալի է: 2. Երբ կասկածում ես, ուղղակի արա հաջորդ փոքրիկ քայլը: 3. Կյանքը չափազանց կարճ է որպեսզի այն չվայելես:

4. Աշխատանքդ երբեք քո մասին հոգ չի տանի երբ հիվանդ լինես: Միայն քո ընկերներն ու ընտանիքը կարող են դա անել: 5. Երբեք մի՛ գնիր իրեր, որոնց կարիքը չունես: 6. Պարտադիր չէ, որ ամեն բանավեճի մեջ հաղթանակ տանես, կարևորը ճշմարիտ մնաս ինքդ քեզ:

7. Լաց եղիր ինչ-որ մեկի հետ, դա ավելի է հանգստացնում, քան միայնակ լաց լինելը: 8. Բան չկա եթե Աստծու վրա բարկանաս, Նա կարող է դա տանել: 9. Խնայիր միայն այնպիսի բաների համար, որոնց համար արժե դա անել:

10.Երբ բանը հասնում է շոկոլադին, դիմադրությունն ուղղակի անօգուտ է: 11. Հաշտվի՛ր անցյալի հետ, որպեսզի այն չխանգարի քո ներկային: 12. Ամեն ինչ կարգին է, եթե երեխաներդ տեսնեն, թե ինչպես ես լաց լինում: 

13.Երբեք մի՛ համեմատիր քո կյանքն ուրիշների կյանքի հետ: Դու գաղափար անգամ չունես, թե ինչ ճանապարհ են նրանք անցնում: 14.Եթե ձեր հարաբերությունները պետք է գաղտնի պահել, ապա դուք ընդհանրապես չպետք է ունենաք այն: 15. Ամեն ինչ կարող է փոխվել մեկ ակընթարթում: Սակայն մի՛ անհանգստացիր. Աստված աչքերը չի թարթում:

16. Խորը շունչ քաշիր. դա հանգստացնում է: 17.Ազատվեք այն ամենից ինչ անպետք է: Խառնաշփոթը ձեզ կարող է կործանել: 18.Իսկապես, այն, ինչ չի սպանում, ուժեղացնում է քեզ:

19.Երբեք ուշ չէ երջանիկ լինելու համար: Սակայն ամեն ինչ կախված է քո որոշումից և ուրիշ ոչ մեկից: 20.Երբ հասնում է պահը, որ պետք է գնաս այն բանի հետևից, ինչը դու սիրում ես, երբեք չպետք է հրաժարվես դրանից:  21.Վառի՛ր մոմերը, օգտագործի՛ր լավագույն սավանները, հագի՛ր քո ամենագեղեցիկ սպիտակեղենը: Մի՛ պահիր դա հատուկ առիթների համար, այսօր հենց այդ հատուկ օրն է:

22.Պատրաստվիր ավելի լավ, քան անհրաժեշտ է ու թող, որ ամեն ինչ իր հունով ընթանա: 23. Էքսցենտրիկ եղիր: Մի՛ սպասիր միչև ծերանալը, որպեսզի մանուշակագույն հագուստ հագնես: 24. Ամենակարևոր սեռական օրգանը ուղեղն է:

25. Ոչ-ոք պատասխանատու չէ քո երջանկության համար բացի քեզնից: 26.Ամեն տեսակ, այսպես կոչված, «աղետի» դեպքում հարց տուր. արդյո՞ք այն որևէ իմաստ կունենա 5 տարի անց: 27.Միշտ ընտրիր կյանքը:

28.Միշտ ներիր, բայց երբեք մի՛ մոռացիր: 29.Այն, թե ինչ են մտածում քո մասին ուրիշները չպետք է քեզ երբևէ հետաքրրքի: 30.Ժամանակը գրեթե ամեն ինչ բուժում է: Ժամանակ տուր ժամանակին:

31.Ինչքան էլ հրաշալի կամ ծանր իրավիճակ լինի ի վերջո այն փոփոխական է: 32.Քեզ այդքան լուրջ մի՛ վերբերվիր: Ոչ ոք էլ դա չի անում: 33. Հավատա՛ հրաշքներին:

34. Աստված սիրում է քեզ նրա համար, թե ով է Ինքը և ոչ թե նրա համար, թե ինչ ես դու արել կամ էլ նրա համար, թե ինչ չես արել: 35. Մի՛ հաշվարկիր կյանքը: Դուրս արի, գործիր հենց հիմա ու լավագույնս քաղիր կյանքից: 36.Մինչ ծերությունն ապրելը հաղթում է դրա այլընտրանքին` երիտասարդ մեռնելուն:

37.Քո երեխաները միայն մեկ անգամ կարող են մանկություն ապրել: 38.Ի վերջո միակ բանը, որ իսկապես կարևոր է այն է, որ դու սիրելես: 39.Ամեն օր դո՛ւրս արի: Հրաշքները սպասում են քեզ ամենոււրեք:

40. Եթե մենք մեր խնդիրները հավաքենք ու դուրս նետենք մի կապոցով ու տեսնենք մյուսների խնդիրները, մենք հետ կվերադրաձնենք մերը: 41.Նախանձը ժամանակի վատնում է: Ընդունիր այն, ինչ ունես և ոչ թե այն, ինչ կարծում ես թե կարիքն ունենս: 42.Լավագույնը դեռ առջևում է:

43.Կարևոր չէ, թե ինչպես ես քեզ զգում, վե՛ր կաց, հագնվիր և դուրս եկ: 44. Զիջի՛ր: 45. Կյանքը փաթաթած չէ ժապավենով, սակայն միևնույնե այն նվեր է:

Աղբյուր