10 գրավիչ ու սեքսուալ բան, որ անում են աղջիկները

Համացանցը, գովազդներն ու ԶԼՄ-ները փորձում են մեզ համոզել, որ կնոջ մեջ ամենասեքսուալն այն է, որ նա մերկանում է և թափահարում կրծքերով, բայց դա այդքան էլ այդպես չէ: Տղամարդիկ կարծես թե մոռացել են, որ կնոջ մեջ երկրորդական սեռական նշաններից բացի կարող է սեքսուալ և այլ բան լինել: Խոսենք թոփ-10 սեքսուալ ու գրավիչ բաների մասին, որ աղջիկներն են անում և գրավում տղամարդկանց:

1. Երբ աղջիկը կրում է նեղ ջինսե տաբատ: Պարզվում է` շատ տղաներ պատրաստ են ժամերով հետևել, թե ինչպես են աղջիկները հագնվում, հատկապես նրանց դուր է գալիս, թե ինչպես են աղջիկներն առավոտյան ոլորվելով ու պար գալով հագնում իրենց նեղ ջինսերը:

2. Երբ ձգվում է տղայի դիմաց: Երբ աղջիկները նախամարզանք են կատարում մարզադահլիճում, հաճելի է հետևել դրան, բայց ավելի հաճելի է, երբ նրանք դա անում են տնային պայմաններում: Անգամ երբ աղջիկները պարզապես ձգվում են, ճրթճրթացնում հոդերն ու տարածում ոտքերն ու ձեռքերը, դա նույն ազդեցությունն է թողնում տղաների վրա:

3. Երբ հետ է գցում մազերը: Հապա մի պատկերացրեք` գեղեցկադեմ ու նրբիկ աղջիկը մեղմիկ քամու ուղեկցությամբ հետ է գցում իր շքեղ վարսերը… Նման է ռոմանտիկ ֆիլմի, չէ՞: Իրականում այս ժեստը նույն կերպ գեղեցիկ ու ռոմանտիկ է տղաների համար:

4. Ուղղում է փողկապը: Ամուսնության ժամանակ կամ երկար հարաբերությունների պարագայում սա բավականին նուրբ բան է, հատկապես որ աղջիկները միշտ հաջողացնում են ավելի լավ անել այն, ինչը պահանջում է զգուշավորություն և գեղեցկություն: Նույնը վերաբերում է փողկապին կամ թիթեռնիկին:

5. Փռշտում է: Տղամարդիկ «քրտնած, փռչոտ, բռի արարածներ են, ովքեր սիրում են թքել, հայհոյել, մորուք աճեցնել և ծառ կտրել»: Տարօրինակ չէ, որ նրանց գրավում են հակառակ բաները` քնքշություն, նրբագեղություն և տհաճ հոտի բացակայություն: Երբ տղամարդիկ փռշտում են, դա նման է ատոմային ռումբի պայթյունի, իսկ երբ աղջիկներն են փռշտում, դա նրանց մոտ այնքան նուրբ ու զվարճալի է ստացվում, որ կարծես փոքրիկ գազանիկ փռշտա:

6. Կծում է շրթունքները: Այս անմեղ ժեստը լրիվ արժանի է նրան, որպեսզի դրա մասին մի քանի երգ գրվի, մի քանի տղայի մռութ ջարդվի և ևս մի քանի խենթություն կատարվի:

7. Երբ քայլում է` օրորելով կոնքերը» Բարձրակրունկ հագած աղջկա հետ սովորական զբոսանքը շատ հեշտորեն կարող է վերածվել փոքրիկ էրոտիկ արկածի: Ինչպե՞ս են նրանք դա անում, այդպես էլ հանելուկ է մնում տղաների համար:

8. Նուրբ դիպումներ: Մի կողմից այն հիմարությունը, որ գրված է ռոմանտիկ դրամաներում առաջին դիպման հեքիաթային հատկությունների մասին կատարյալ ապուշություն է թվում, բայց մյուս կողմից էլ անմեղ ու չկանխատեսված դիպումները կարող են սեքսուալ գրգռման հասցնել տղաներին:

9. Երբ մազերը ձիգ կապում է: Կարծես թե սովորական բան է` աղջիկը հավաքում է մազերը, որպեսզի դրանք չխանգարեն իրեն: Գուցե բանն այն է, որ տղաները հունից դուրս են գալիս, երբ աղջիկները ժամերով կարգի են բերում իրենց մազերը, իսկ այս հնարքը մի քանի վայրկյանի ընթացքում կարողանում է կարգուկանոն ստեղծել գլխի վրա:

10. Երբ կրում է ընկերոջ վերնաշապիկը: Չգիտես ինչու երբ տղաները իրենցից մի քանի անգամ մեծ վերնաշապիկ են կրում, դա այդքան էլ գրավիչ չի նայվում, իսկ երբ աղջիկներն են դա անում, միանգամից վերածվում են նրբիկ էակների:

Աղբյուր