Ալբերտ Էյնշտեյնի 20 իմաստուն մտքերը, որոնք պարտադիր ՊԵՏՔ Է կարդալ

1. Երևակայությունն ավելի կարևոր է, քան գիտելիքը: 2.  Իրականությունը սոսկ պատրանք է, պարզապես շատ համառ պատրանք:

3. Գիտությունն առանց կրոնի կաղ է, կրոնն առանց գիտության` կույր:   4. Առողջ դատողությունը նախապաշարմունքների հավաքածու է, որ ձևավորվում է մինչև 18 տարեկան հասակը:

5. Գիտությունը հիանալի է այնքան ժամանակ, քանի դեռ այն չի դարձել ապրուստի միջոց: 6. Տեխնոլոգիական առջընթացն ասես կացին լինի խելացնոր հանցագործի ձեռքին:

7. Անհնար է ուժով խաղաղություն պահպանել: Խաղաղությունը հաստատվում է փոխըմբռնման շնորհիվ: 8  Աշխարհում կա երկու անծայրածիր բան` տիեզերքը և մարդկային հիմարությունը, և ես այնքան էլ վստահ չեմ տիեզերքի պահով:

9. Եթե չեք կարողանում ինչ-որ բան բացատրել պարզ ձևով, ապա դուք ինքներդ էլ բավականաչափ լավ չեք հասկացել դա: 10. Ես ոչ մի առանձնահատուկ տաղանդ չունեմ: Ես պարզապես չափազանց հետաքրքրասեր եմ:

11. Գիտելիքի միակ աղբյուրը փորձն է: 12. Սեղան, աթոռ, մրգով լի ափսե և դաշնամուր… Ուրիշ էլ ի՞նչ է պետք մարդուն երջանիկ լինելու համար:

13. Սերն ավելի լավ ուսուցիչ է, քան պարտականությունը: 14. Բոլորին պետք է հարգել իբրև անհատ, սակայն ոչ մեկի պետք չէ կուռք դարձնել:

15. Ոչինչ չի կարող ավելի հեղինակազրկել երկրի կառավարությանը, քան այնպիսի օրենքների ընդունումը, որոնք չեն կարող գործադրվել: 16. Մարդկանց մեծ մասը կարծում է, որ մեծ մաթիմատիկոս դառնում են ինտելեկտի շնորհիվ: Նրանք սխալվում են. Մեծ մաթեմատիկոս դառնում են խառնվածքի շնորհիվ:

17. Բանականությունը ձեզ A կետից B կետ կհասցնի, իսկ երևակայությունը ձեզ ցանկացած տեղ կհասցնի: 18. Ես չափազանց կրոնապաշտ անհավատ եմ. սա կրոնի մի նոր տեսակ է:

19. Քիչ են մարդիկ, ովքեր տեսնում են իրենց սեփական աչքերով և մտածում սեփական խելքով: 20. Անխռով կյանքի միապաղաղությունն ու միայնությունը խթանում են ստեղծագործ միտքը:

Աղբյուր