Ճապոնական իմաստություն. 35 արտահայտություն, որոնց իմաստը մենք հասկանում ենք միայն տարիքի հետ

Ներկայացնում ենք ճապոնական 35 արտահայտություն, որոնցից հետո կմտորեք ձեր կանքի մասին: Ճանապարհը զիջիր հիմարներին և խենթերին: Ամուսինը և կինը պետք է ձեռքի և աչքերի պես լինեն․ երբ ձեռքը ցավում է, աչքերը լաց են լինում, երբ աչքերը լաց են լինում, ձեռքերը սրբում են արցունքները:

Հետ մի պահիր գնացողին, մի վռնդիր եկածին: Արագը դանդաղն է, բայց առանց ընդմիջումների: Ավելի լավ է լավ մարդու թշնամին լինել, քան վատի ընկերը:

Առանց սովորական մարդկանց մեծեր չեն լինում: Ով շատ է ուզում վեր բարձրանալ, սանդուղք կհորինի: Եթե ցանկանա, կինը ժայռի միջով կանցնի:

Արևը չի ճանաչում իրավացիների: Արևը չի ճանաչում սխալների: Արևը փայլում է առանց որևէ մեկին տաքացնելու նպատակի: Իրեն գտածն արևի է նման: Ծովը մեծ է, որովհետև փոքր գետերից չի զզվում: Եվ հեռու ճանապարհը մոտիկից է սկսվում:

Ով խմում է, նա չգիտի գինու վնասակարության մասին, ով չի խմում, չգիտի դրա օգտակարության մասին: Նույնիսկ եթե սուրը պետք լինի կյանքում մեկ անգամ, այն միշտ պետք է կրել: Գեղեցիկ ծաղիկները լավ պտուղ չեն տալիս:

Ցավը, ինչպես պատռված զգեստը, պետք է տանը թողնել: Երբ սեր կա, ջրծաղիկի հետքերը նույնքան գեղեցիկ են, որքան այտերի փոսիկները: Ոչ ոք չի սայթաքում անկողնում պառկած:

Մեկ բարի խոսքը կարող է 3 ձմռան ամիս տաքացնել: Եթե խնդիրը կարելի է լուծել, պետք չէ դրա մասին մտահոգվել, եթե այն լուծել չի կարելի, դրա համար անհանգստանալն անօգուտ է: Երբ ճյուղ ես նկարում, պետք է քամու շնչառությունը լսել:

7 չափիր նախքան մարդուն կասկածելը: Արա ամենը, ինչ կարող ես, մնացյալում հույսդ ճակատագրի վրա դիր: Չափազանց ազնվությունը սահմանակից է հիմարությանը:

Տուն, որտեղ ծիծաղում են, երջանկություն է գալիս: Հաղթանակը ստանում է նա, ով կես ժամով ավել կդիմանա, քան նրա հակառակորդը: Լինում է, որ տերևը սուզվում է, իսկ քարը՝ լողում:

Ժպտացող դեմքին ալիք չեն նկարում: Սառը թեյը և սառը բրինձը տանելի են, բայց սառը հայացքը և սառը խոսքն անտանելի են: 10 տարեկանում՝ հրաշք, 20-ում՝ հանճար, 30-ից հետո՝ սովորական մարդ:

Մտածելով որոշիր, իսկ որոշելուց հետո մի մտածիր: Հարցնելն ամոթ է մեկ րոպեով, իսկ չիմանալն ամոթ է ամբողջ կյանքի համար: Կատարյալ ծաղկաման երբեք չի ստացվել վատ վարպետի ձեռքում:

Մի վախեցիր մի քիչ կռանալ, ավելի ուղիղ կուղղվես: Խորը գետերն անձայն են հոսում: Եթե ճանապարհ ես ընկել սեփական ցանկությամբ, ապա 1 000 կմ-ը մեկ է թվում:

Աղբյուր