Կանանց 9 վտանգավոր արտահայտություն, որոնցից պետք է զգուշանալ

1. «Ուրեմն հիանալի է»: Այս խոսքերով կանայք ավարտում են վեճը, երբ իրենք ճիշտ են, իսկ դուք պետք է կտրեք ձեր ձայնը:

2. «Հինգ րոպեից պատրաստ եմ»: Եթե կանայք այս արտահայտությունն օգտագործում են, երբ դուք իրենց եք սպասում, ապա այս «հինգ րոպեն» հավասար է ժամ ու կեսի:

3. «Ոչինչ էլ չի պատահել»: Սա լռություն է փոթորկից առաջ: Այդ «ոչինչը» հաստատ ինչ-որ բան է նշանակում, այնպես որ զգոն եղեք: Այն կռիվները, որոնք սկսում են «ոչինչ էլ չի պատահել»-ով, հիմնականում ավարտվում են «հիանալի»-ով (տես կետ 1)

4. «Դե-դե, շարունակիր»: Սա ոչ թե թույլտվություն է, այլ հրահրում: Այնպես որ, ոչ մի պարագայում մի շարունակեք:

5. Խորը շունչ: Այս ոչ վերբալ արտահայտությունը հաճախ սխալ է հասկացվում տղամարդկանց կողմից: Այն նշանակում է, որ կինը ձեզ իսկական ապուշ է համարում և չի հասկանում, թե ինչու է ընդհանրապես ձեզ վրա ժամանակ ու էներգիա ծախսում:

6. «Ամեն ինչ լավ է»: Սա ամենավտանգավոր հայտարարություններից է, որ կարելի է լսել կնոջից: «Ամեն ինչ լավ է»-ն նշանակում է, որ նա դադար է վերցրել, որպեսզի մտածի, թե ինչպես ձեր հախից գա:

7. «Շնորհակալություն»: Եթե կինը ձեզնից շնորհակալություն է հայտնում, մի հարցրեք, թե ինչի համար: Պարզապես ասեք` «Չարժե»: Իհարկե տարբերություն կա, եթե շնորհակալության փոխարեն նա ձեզ «շատ շնորհակալ եմ» ասի (շեշտը «շատի» վրա): Այդ դեպքում դուք պետք է հասկանաք այն հեգնանքը, որ կա նրա ձայնում:

8. «Կարևոր չի»: Սա տղամարդուն գրողի ծոցն ուղարկելու կանացի միջոցն է:

9. «Մի անհանգստացիր, ես ինքս…»: Եվս մեկ սպառնացող հայտարարություն, որը հիմնականում անում են այն ժամանակ, երբ մի քանի անգամ խնդրում են տղամարդուն ինչ-որ բան անել և տեսնում են, որ տղամարդը դա չի արել:

Աղբյուր