Սովորական իրերի անսովոր գործածություն. No5 -ը պարզապես ցնցող է

1. Թեյի պարկիկները որպես օդաթարմեցուցիչ: Թեյի մի քանի օգտագործած պարկիկներ դրեք տարրայի մեջ ու տեղադրեք սառնարանում. դրանք կոչնչացնեն տհաճ հոտերը:

2. Ջրածնի պերօքսիդը որպես հետքեր մաքրելու միջոց: Ջրածքնի պերօքսիդը ոչ միայն հիանալի կերպով ախտահանում է, այլև մաքրում է հետքերից:

3. Մանկական թաց անձեռոցիկները որպես էլեկտրոնային սարքերը մաքրելու միջոց: Դրանք ավելի մատչելի են սարքերը մաքրելու համար նախատեսված հատուկ անձեռոցիկներից, բայց նույն կերպ մաքրում են:

4. Դարչինը մրջյունների դեմ: Մոռացեք թանկարժեք դեղերի մասին: Եթե ցանկանում եք ազատվել մրջյուններից, ապա ցանեք դարչինն այնտեղ, որտեղ մրջյուններ կան:

5. Ատամի մածուկը որպես մաքրող միջոց: Ատամի մածուկը հիանալի մաքրում է լոգարանի և խոհանոցի մետաղական մակերեսները, ինչպես նաև կազատի ձեռքերը սխտորի հոտից:

6. Բանանը փայլ կհաղորդի արծաթին: Մաքրեք արծաթյա սպասքը բանանի կեղևի ներքին հատվածով և կտեսնես, որ այն կփայլի:

7. Մեղրը մանրէների դեմ: Մեղրի որոշ տեսակներ հիանալի կերպով նպաստում են վերքերի լավանալուն:

8. Ասպիրինը քորի դեմ: Մանրացրեք ասպիրինի հաբը, ավելացրեք մի քիչ ջուր և քսեք այնտեղ, որտեղ մոծակն է կծել:

9. Սոդան ատամների համար: Այն ոչ միայն թարմացնում է շնչառությունը, այլև սպիտակեցնում է ատամները:

10. Ալյումինե փայլաթիթեղը որպես մկրատները սրելու միջոց: Մի քանի շերտով ծալեք փայլաթիթեղն ու կտրատեք այն մկրատով. դուք կնկատեք, որ մկրատները սրվում են:

Աղբյուր