12 ‘մահացու’ ցանկություն հղիության ընթացքում

Հղիության ընթացքում տարբեր սննդատեսակների նկատմամբ անբացատրելի ձգողություն կարող եք զգալ:  Սակայն որոշ սննդատեսակներ վտանգավոր են մոր և փոքրիկի համար,որոնց պատճառով կարող են առաջանալ ինքնազգացողության հետ խնդիրներ:

Ահա 12 սննդատեսակ, որոնք կարող են վտանգել մայրիկի և փոքրիկի առողջությունը՝ -հում կամ վատ եփած միսն ու ձուն, այդ թվում` թույլ եփած ձվածեղը,

-չպաստերիզացված հյութերը, քանի որ կարող են պարունակել աղիքային ցուպիկ,   -չպաստերիզացված կաթը, որը կարող է պարունակել հետևյալ բակտերիաները՝ կամպիլոբակտերիաներ, աղիքային ցուպիկ, սալմոնելա, լիստերիա,

-չպաստերիզացված փափուկ պանիրները՝ բրի, ֆետա, կամամբեր, ռոկֆոր, կեսո բլանկո, կեսո ֆրեսկա, պանելա, քանի որ նրանք կարող են պարունակել աղիքային ցուպիկ կամ լիստերիա,  -հում ծիլեր, օրինակ՝ առվույտի ծիլեր, քանի որ այստեղ նույնպես կարող են լինել աղիքային ցուպիկ և սալմոնելա,

-սահմանափակե՛ք սննդակարգում ձկան այն տեսակների օգատագործը, որոնք կարող են պարունակել սնդիկ,  -ալկոհոլային ըմպելիքներ,

-բուսական թեյեր, հատկապես եթե հստակ չգիտեք թեյի բաղադրությունը,  -ծովամթերքից կամ մսից պատրաստված պաշտետներ,  -խմորեղեն պատրաստելիս հում խմորը մի փորձեք, քանի որ հում ձուն կարող է պարունակել սալմոնելլա,

-հում կամ թերխաշ ծովամթերք, քանի որ այստեղ էլ կարող են լինել բակտերիաներ ու մակաբույծներ,  -պատրաստի գնված աղցաններ, քանի որ նրանց բացադրության մեջ առկա խոզապուխտը, հավն ու ծովամթերքը կարող է վարակված լինել լիստերիայով:

Աղբյուր