Ի՞նչ ՊԵՏՔ Է ցանկացած կին ունենա և իմանա

Կինը պետք է ունենա

-բավականաչափ գումար, եթե ցանկանա միայնակ ապրել, -ինչ-որ գեղեցիկ զգեստ, եթե տնօրինության կամ սիրելիի հետ չնախատեսված ընթրիքի հրավիրվի,

-երիտասարդություն, որի համար չի ափսոսում, -այնպիսի անցյալ, որի համար չի ամաչում, -սեքսուալ ներքնազգեստի հավաքածու,

-մի ընկեր, ով իրեն միշտ կծիծաղեցնի, անգամ ամենատխուր պահերին, -մի ընկեր, ում կողքին կարող է արտասվել, -սպասք, որը մինչ այդ ոչ ոք չի օգտագործել,

-այնպիսի բաղադրատոմս, որ կհիացնի հյուրերին, -կայունության զգացում, -կարողություն առանց գլուխը կորցնելու սիրահարվելու համար:

Կինը պետք է իմանա

-ինչպես դուրս գալ աշխատանքից, -ինչպես բաժանվել տղամարդուց, -ինչպես հանգստացնել ընկերոջը` առանց ընկերությանը վնաս տալու,

-երբ ջանք գործադրել և երբ հրաժարվել, -որ իր մանկությունը կարող է և իդեալական չի եղել, բայց այն անցյալում է, -որ ինքը չի կարող փոխել իր ծնողներին,

-ինչ է ինքը կարող և չի կարող անել հանուն սիրո, -ինչպես միայնակ ապրել, անգամ եթե դա դուրդ չի գալիս, -ում կարող է ինքը վստահել,

-ում չի կարող, -և ինչու չի կարող, -ինչ է ինքը կարող անել մեկ օրում, մեկ ամսում և մեկ տարում:

Աղբյուր