Ահա, թե ինչպիսին ՊԵՏՔ Է լինեն կատարյալ զույգերը

Կատարյալ հարաբերություններ չեն լինում… Կշտապեն պնդել շատերը: Բնավ այդպես չէ: Միգուցե հազվադեպ են լինում, համենայն դեպս հորինվածք չեն: Նման հարաբերություններն, ի դեպ, բավականին հեշտ է «բացահայտելը»: Պարզապես պետք է ստուգել դրանք ներքոհիշյալ 10 կարևոր կետերի համապատասխանությամբ.

Հավատարմություն: Հավատարմությունը կատարյալ հարաբերությունների պարտադիր բաղադրիչն է, որովհետև եթե դավաճանության շարժառիթները բազմազան են (սկսած հաճելի ժամանակ անցկացնելու ձգտումից մինչև վրեժխնդրությունը), ապա հավատարմությունն ունի մեկ-միակ պատճառաբանություն սերը:

Վստահություն: Առանց փոխադարձ վստահության լավ հարաբերություններ չեն կարող լինել, ուր մնաց կատարյալ: Օրինակելի զույգի ոսկե օրենքն է լիարժեք վստահություն բոլոր հարցերում: Եթե իմանաք, որ տուն մտնելուն պես ձեզ սկսելու են «հարցաքննել», թե որտեղ, ում հետ և ինչու էիք հանդիպել, դժվար թե շտապեք այնտեղ գնալ:

Ներդաշնակություն անկողնում: Ամերիկացի սեքսոլոգները պնդում են, որ ամուսնալուծությունների 90 տոկոսի հիմքում սեռական աններդաշնակությունն է: Եվ դա զարմանալի չէ, քանի որ եթե սեռական հարաբերությունները երկուսին կամ զույգից որևէ մեկին չեն բավարարում, ապա ուրիշ ոչնչով դրանք չես կարող փոխարինել:

Անկախություն: Սա վերաբերում է զուգընկերերից յուրաքանչյուրին: Բնավորությունների ընդհանրությունն, ինչ խոսք, լավ է, բայց դա չի նշանակում, որ դուք ամեն ինչում պետք է նման լինեք ձեր զուգընկերոջը: Ընդհանուր հետաքրքություններ ունենալը չի նշանակում, որ դուք չպետք է ունենաք նաև սեփական հետաքրքրություններն ու հակումները: Եվ հենց դրանք են, որ ձեզ զուգընկերոջ ստվերից վերածում են ինքնատիպ ու վառ անհատականության:

Փոխվելու պատրաստակամություն: Հաճախ հարաբերությունների ճգնաժամի պատճառ է դառնում այն, որ զուգընկերները ցանկություն չեն ունենում գնալ զիջումների և որևէ բան փոխել սեփական սովորությունների ու սկզբունքների մեջ: Եվ կատարյալ հարաբերություններ կարող են լինել միայն այն դեպքում, եթե զույգերը կարողանան հաղթահարել եսասիրությունն ու որոշ հարցերում փոխվեն հանուն սիրելիի. օրինակ թողնեն ծխելը կամ դադարեն գինարբուքներ կազմակերպել տանը…

Ինքնավստահություն: Ամուր հարաբերություններ ունեցող զույգերը միշտ վստահ են իրենց զգացմունքների կայունության մեջ: Որքան ուժեղ է այդ համոզմունքն ու վստահությունը, այնքան ավելի բնական և ազատ է զույգի պահվածքը հարաբերվելիս:

Լսելու ունակություն: Երջանկություն է, երբ քեզ հասկանում են: Այս մտքի հետ կհամաձայնեն բոլորը: Բայց ոչ բոլորը գիտեն ինչպես լինել հասկացված: Սա չի վերաբերում կատարյալ զույգերին: Նրանք գիտեն, որ դրա համար պետք է պարզապես լսել իրար ու խորամուխ լինել լսածի մեջ:

Աղբյուր