Ահա, թե ինչու՞ է ձեզ անհրաժեշտ թողնել մետաղադրամը սառնարանում տնից երկար ժամանակով բացակայելու դեպքում․ Սա շատ կարևոր է

Դուք երբևէ ձեզ տվե՞լ եք այն հարցը, թե ինչու է, երբ երկար ճանապարհորդությունից հետո դուք վերադառնում եք տուն, ձեր թվային ժամացույցը ցույց է տալիս սխալ ժամ։

Դուք երևի թե մտածում եք, որ եղել են էլեկտրականության հետ կապված խնդիրներ։ Սակայն եթե դա նույնիսկ այդպես է, ապա ինչքան երկար ժամանակ է դա այդպես եղել։

Հնարավոր է, որ էլեկտրականությունը անջատել են մի քանի օր և արդյունքում սառնարանի սնունդը հալվել է և փչացել։

Երբ հետո նորից էլեկտրականությունը միացրել են, սնունդը նորից սառել է և դուք ոչինչ չեք նկատել։ Դա կարող է շատ վտանգավոր լինել, քանի որ փչացած սնունդը հանդիսանում է բակտերիաների աղբյուր։ Մենք կպատմենք  ձեզ ամենահավանական միջոցի մասին, թե ինչպես տարբերել հալե՞լ է արդյոք սառնարանի սնունդը, թե՞ ոչ։

Ձեզ հարկավոր է 1 բաժակ, ջուր և մետաղադրամ

Պատրաստումը՝ Լցրեք ջուրը բաժակի մեջ և դրեք այն սառնարանում։ Երբ ջուրը կվերածվի սառույցի, դրեք մետաղադրամը վերևում և ետ  վերադարձրեք բաժակը սառնարան։

Երբ դուք վերադառնում եք արձակուրդից հետոմ ստուգեք որտեղ է գտնվում մետաղադրամը, մինչև սառնարանից ինչ-որ բան օգտագործելը։

  • Եթե մետաղդրամը գտնվում է սառույցի վերևում, դա նշանակում է, որ չի եղել էլեկտրականության անջատում կամ եղել է շատ կարճ անջատում և ջուրը շատ արագ սառել է։ Այնպես որ սնունդը ամբողջովին անվտանգ վիճակում է։
  • Եթե մետաղադրամը գտնվում է բաժակի ներքևի մասում, դա նշանակում է, որ էլեկտրականության անջատումը տևել է բավականին երկար ժամանակ, սառույցը ամբողջովին հալվել է և ադյունքում մետաղդրամը հայտնվել է ջրի մեջ։ Ավելի լավ է սառնարանից այս դեպքում ոչինչ չօգտագործել։

Աղբյուր