Ինչպիսի՞ տղամարդիկ են ձեզ դուր գալիս՝ ըստ հորոսկոպի նշանի

Խոյ

Որպես կանոն, ձեզ գրավում են «ավազակ» տղաները։ Դուք միշտ նոր արկածներ եք փնտրում։ Ուզում եք լինել այնպիսի մեկի կողքին, ով թքած ունի օրենքների և հանրային նորմերի վրա։

Ցուլ

Դուք ուզում եք լինել այնպիսի տղամարդու կողքին, ում լավ եք ճանաչում և կարող եք միշտ հույսներդ դնել նրա վրա։ Ահա այդ պատճառով էլ ձեզ գրավում են այն տղամարդիկ, ովքեր հասուն են երևում։ Նա պետք է լավ աշխատանք ունենա, նույնիսկ իր սեփական բիզնեսը։

Երկվորյակ

Ուզում եք՝ ձեր տղամարդը լինի մի փոքր վայրի։ Սիրում եք տարօրինակ տղամարդկանց, ովքեր այնպիսին չեն, ինչպիսին մնացածը։

Խեցգետին

Ձեզ դուր են գալիս տղամարդիկ, ովքեր ապրում են հանգիստ և հասարակ կյանքով, այնպիսիք, ովքեր չափից շատ ուշադրություն չեն պահանջում։

Առյուծ

Դուք ուզում եք իդեալական, հեքիաթային սեր։ Ձեզ պետք է այնպիսի տղամարդ, ով նման կլինի ֆիլմի գլխավոր հերոսի։

Կույս

Դուք ուզում եք, որ ձեր տղամարդը լինի ինքնավստահ։ Նա պետք է լուրջ վերաբերվի կյանքին։ Ձեզ գրավում են շատ կազմակերպված և հավաք տղամարդիկ։

Կշեռք

Ձեզ գրավում են հմայիչ, հանգիստ տղամարդիկ, ովքեր չեն փնտրում դրամաներ։ Նրանց հեշտ է գոհացնելը, և դուք սիրում եք այն, որ նրանք ձեզնից շատ բան չեն պահանջում։

Կարիճ

Իհարկե, ձեզ պետք է Ջեյմս Բոնդի բնավորության տեր տղամարդ։ Նա պետք է լինի շատ առեղծվածային։ Ձեզ պետք է մեկը, ով հանելուկ կդառնա ձեզ համար։

Աղեղնավոր

Ձեզ պետք է ազատասեր տղամարդ։ Որպես Աղեղնավոր՝ դուք ուզում եք, որ նա լինի ձեզ նման։ Հավանաբար, նա մորուքով է և երկար մազերով։

Այծեղջյուր

Ձեզ պետք է հզոր տղամարդ։ Դրա համար էլ ձեզ գրավում են իշխող, փառասեր և անվախ տղամարդիկ։

Ջրհոս

Ձեզ գրավում են տղամարդիկ, ում բառերն ու գործողությունները համընկնում են։ Ձեր տղամարդը պետք է միշտ հավատարիմ մնա ինքն իրեն։

Ձկներ

Ձեր տղամարդը պետք է կապ ունենա արվեստի հետ՝ լինի դա երաժշտություն, գրականություն, գեղանկարչություն, թե որևէ այլ բան։

Աղբյուր