25 ասույթներ, որոնք կստիպեն փոխել ձեր վերաբերմունքը կյանքի հանդեպ

26. Մարի Մանին Մորեսի: «Նույնիսկ եթե ցանկանում եք առաջ շարժվել, ձեր մի ոտքը այնուամենանիվ կարող է կապված լինել: Որպեսզի կարողանանք ազատ լինել, պետք է կարողանանք մոռանալ, բեռնաթափել սիրտը, ազատվել վախերից: Հրաժարվեք հին ցավը բորբոքելուց: Այն էներգիան, որը ձեզ կառչած է պահում ձեր անցյալից, թույլ չի տալիս ապրել ներկայով: Ինչի՞ց կցանկանայիք ազատվել այսօր»:

27. Դրու Քերի: «Ատո՞ւմ ես աշխատանքդ: Ինչո՞ւ: Հոգեբանական օգնության խումբ գոյություն ունի, և այն կոչվում է «Բոլորը»»:

28. Ջորջ Լյուիս Բորջիս: «Դուք քնից չեք արթնացել, այլ նախորդ երազից, և այդ երազը գտնվում էր մեկ այլ երազի մեջ և այդպես շարունակ, անվերջության մեջ, որը ավազի հատիկների չափ անհամար է: Այն ճանապարհը, որով քայլում եք, անվերջանալի է, և դուք արդեն կմահանաք, մինչև որ վերջապես արթնանաք քնից»:

29. Էնթոնի Ռոբինս: «Ես սկսեցի հասկանալ, որ նախկինում ապրած ձախողումներս ու պարտություններս հիմք էին դնում, որպեսզի այսօր ես հասկանամ, որ ապրելու մի նոր հարթակ եմ կառուցել, որն այսօր ես վայելում եմ»:

30. Ուինսթոն Չերչիլ: «Բոլորի կյանքում հատուկ պահ է գալիս, երբ կյանքը հնարավորություն է ընձեռում առանձնահատուկ ինչ-որ բան անել, մի բան, որը հատուկ է միայն մեզ, համապատասխան մեր տաղանդին ու կարողություններին: Եվ ինչպիսի ողբերգություն է, երբ այդ պահը գալիս է և անպատրաստ է գտնում մեզ կամ անընդունակ դրանից օգտվելու, այնինչ դա կարող էր կյանքի ամենակարևոր ժամը լինել»:

31. Էռնեստ Հեմինգուեյ: «Նրա տաղանդը այնքան բնական էր, որքան թիթեռի թևի փոշին: Մի ժամանակ նա դա չէր հասկանում, չէր ընկալում դրա կարևորությունը, ինչպես որ թիթեռը չէր գիտակցում իր թևերի փոշու նշանակությունը ու չգիտեր, որ այն կարող է վնասվել: Իսկ հետո նա զգաց իր թևերի վնասվածքը և սովորեց մտածել, սակայն նա չէր կարող այլևս թռչել, որվհետև սերը թռչելու հանդեպ արդեն չկար, և նա կարող էր միայն հիշել այն ժամանակները, երբ դա այնքան հեշտ էր»:

32. Միցուկի Սաոտոմե: «Եթե դուք ամբողջովին միայնակ լինեիք տիեզերքում, չլիներ մեկը, ում հետ կկիսեիք աստղերի գեղեցկությունը կամ ծիծաղեիք միասին, կկարողանայիք հպվել, ո՞րը կլիներ ձեր կյանքի իմաստը: Սերն է, որ կյանքին իմաստ է հաղորդում: Սա է ներդաշնակությունը: Մենք պետք է բացահայտենք միմյանց երջանկությունը, մարտահրավերների երջանկությունը, աճելու ու զարգանալու երջանկությունը»:

33. Թերենս Մքքենա: Մենք պետք է մշակույթ ստեղծենք և ոչ թե հեռուստացույց դիտենք կամ ամսագրեր կարդանք, և նույնիսկ չպետք է ազգային հանրային ռադիո ունկնդրենք: Ստեղծիր քո սեփական ռադիոշոուն: Տարածության ու ժամանակի կապը, որտեղ դու այժմ գտնվում ես, քո տիեզերքի անմիջական կենտրոնն է, և եթե դու անհանգստանում կամ մտածում ես Մայքլ Ջեքսոնի ու Բիլ Քլինթոնի կամ էլ մեկ ուրիշի մասին, ուրեմն դու կորցնում ես քո ուժն ու վստահությունը` ամեն ինչ հանձնելով ինչ-որ խորհրդանիշերի, խորհրդանիշեր, որոնք ստեղծվում են լրատվամիջոցների կողմից, այնպես որ դու ցանկանաս հագնվել x –ի նման և կամ y-ի նման շուրթեր ունենաս: Սա սպանում է ձեր մտածողությունը: Դուք եք իրականությունը, ձեր ընկերները, ձեր շփումը, ձեր հույսերը, ձեր ծրագրերը, վախերը: Մեզ ասում են, թե պետք է կրթություն ստանալ` որակավորում ձեռք բերել, այնուհետև աշխատանք գտնել, այս անել, այն անել: Դու ուղղակի խաղացող ես դառնում այն դեպքում, երբ նույնիսկ չես էլ ցանկանում խաղալ: Դու ցանկանում ես ետ ստանալ քո մտածողությունը մշակութային այդ «ճարտարագետների» ձեռքից, ովքեր ցանկանում են քեզ վերածել թերհաս մեկի, ով պետք է կուլ տա ամբողջ այն աղբը, որն արտադրվում է մեռնող աշխարհի ոսկորներից»:

34. Ջոն Բարոուս: «Ամեն անցնող օրը, իմ կարծիքով, շատ կարճ է իմ բոլոր այն մտքերի համար, որ ցանկանում եմ մտածել, բոլոր այն զբոսանքների համար, որ ես ուզում եմ կատարել, բոլոր այն գրքերի համար, որ ցանկանում եմ կարդալ, և բոլոր այն ընկերների համար, ում ցանկանում եմ տեսնել:

35. Լենգսթոն Հյուջիս: «Սիրում եմ ուտել, քնել, խմել և սիրահարված լինել: Սիրում եմ աշխատել, կարդալ, սովորել և հասկանալ կյանքը»:

36. Հելեն Քելեր: «Ամեն ինչ այս կյանքում հրաշք է իրենից ներկայացնում, նույնիսկ մթությունը և լռությունը, և ես սովորում եմ, որ ինչ իրավիճակում էլ հայտնվեմ, բավարարված ու գոհունակությամբ լցված լինեմ»:

37. Ջեյմս Ռասել Լոուել: «Ճակատագիրը սիրում է համարձակներին»:

38. Ս. Ջոյ-Բել: «Կարծում եմ` մենք աստղերի ենք նման: Երբեմն ինչ-որ բան կարծես պայթեցնում է մեզ, թվում է, թե մենք մեռնում ենք, սակայն իրականում մենք վերածվում ենք գերնոր աստղի: Հետո, երբ նայում ենք ինքներս մեզ, տեսնում ենք, թե ինչքան ավելի գեղեցիկ ենք, քան նախկինում»:

39. Գոլդի Հոուն: «Շատ հաճախ ճանապարհին հանդիպելով ձեր ճակատագրին` դուք ուղղակի ընտրում եք դրանից խուսափելը»:

40. Գրահամ Գրին: «Գրելը թերապիայի տեսակ է: Երբեմն զարմանում եմ, թե բոլոր նրանք, ովքեր չեն գրում, ստեղծագործում կամ նկարում, ինչպես են կարողանում փախչել խելագարվելուց, մելանխոլիայից, խուճապից ու վախից, որոնք հատուկ են մարդկանց»:

41. Ուայլֆերդ Փիթերսոն: «Քայլիր երազողների հետ, հավատացողների, համարձակների, ուրախների և ծրագրեր կազմողների հետ, նրանց հետ, ովքեր գործում են, հաջողակների հետ, ում գլուխներն ամպերի մեջ են, իսկ ոտքերը` գետնին: Թույլ տուր` նրանց ոգին բոցավառվի քո մեջ, որպեսզի այս աշխարհն իբրև ավելի լավ վայր թողնես, և ոչ թե այնպիսին, ինչպիսին դու էիր այն գտել»:

42. Մասել Փրոսթ: «Մարդիկ մեզ համար միանգամից չեն մահանում, այլ կարծես մնում են մեզ հետ ինչ-որ տարօրինակ աուրայով, որ ոչ մի կապ չունի անմահության հետ, սակայն որի միջոցով նրանք շարունակում են զբաղեցնել մեր միտքը այնպես, ինչպես երբ կենդանի էին: Կարծես նրանք ուղղակի ճանապարհորդում են այլ վայրերում»:

43. Սթիվ Մարաբոլի: «Երջանկությունը խնդիրների բացակայությունը չէ, այլ դրանք հաղթահարելու կարողությունը»:

44. ՓՀարդինգ: «Ձեր սառը առավոտները լցված են սրտի ցավով այն բանի համար, որ չնայած ոչ ոք էլ ամբողջական խաղաղության մեջ չի ապրում այս կյանքում, այնուամենայնիվ, դա միակ բանն է, որ մենք ունենք, այն մերն է, սակայն լի հակասություններով: Ստացվում է` այն ամենը, ինչ մենք կարող ենք մերը համարել, հակասությունն է, այնուամենայնիվ, դա ավելի լավ է, քան չունենալ ոչինչ: Եվ երբ սառած ձեռքերով մաքրում եք սառնամանիքից զարդարված փայտը, ուրախանում եք` հասկանալով, որ ձեր անվստահությունը Աստծո կամքն է և նրա ողորմածությունը ձեր հանդեպ, որն այնքան գեղեցիկ է, և ավելի մեծ հստակության մի մաս, ինչպես քո հայրը միշտ ասել է քեզ տանն ասած քարոզներում ու խորհուրդներում: Եվ երբ ինչպես կացինն է մխրճվում փայտի մեջ, զգում եք ձեր սրտի ցավը, իսկ հոգում հակասություններ են ու խառնաշփոթ, մխիթարվեք այդ ամենով, քանի որ դուք դեռ ապրում եք, դեռ մարդ եք, դեռ հնարավորություն ունեք աշխարհի գեղեցկությունն ընդունելու, չնայած այն բանի, որ ոչինչ չեք արել դրան արժանանալու համար: Եվ երբ կսկսես նեղվել սրտիդ ցավից, ուղղակի հիշիր, որ այնքան էլ շատ ժամանակ չի մնացել` շուտով դու էլ այլևս չես լինի, վայելիր նույնիսկ ցավը, քանի դեռ ապրում ես»:

45. ՀաԱրուկի Մուրակամի: «Ահա թե ինչպես են պատահում պատմությունները` անսպասելի շրջադարձով: Միայն մի տեսակ երջանկություն գոյություն ունի, այնինչ դժբախտությունը գալիս է տարբեր կերպարանքներոով: Ինչպես Տոլստոյն է ասում, երջանկությունն այլաբանություն է, դժբախտությունը` պատմություն»:

46. Էրիկ Ֆրոմ: «Հետո ինչ, որ ուրիշները չեն հասկանում մեր պահվածքը: Այն, որ նրանք պահանջում են մեզնից շարժվել այնպես, ինչպես նրանք ընդունում են մեզ, հրամայելու փորձ է: Եթե մեր պահվածքը նրանց համար «անբնական» կամ էլ «հակասոցիալական» է, ապա թող հենց այդպես էլ լինի: Հաճախ նրանք շփոթում են մեր համարձակությունն ու ազատությունը մեզ հետ: Մենք ոչ ոքի առջև պարտավոր չենք բացատրություններ տալու մեր արարքների համար, քանի դեռ դրանք նրանց չեն վնասում: Քանի՜ մարդկանց կյանք է կործանվել «բացատրություններ տալու այս անհրաժեշտությունից», որը ենթադրում է, որ «բացատրությունը» պետք է «հասկացվի», ընդունվի: Թող ձեր արարքները դատվեն և ձեր արարքներից բացի` ձեր իրական մտադրությունները, սակայն հիշեք, որ ազատ մարդը պարտական է միայն ինքն իրեն բացատրություններ տալ, իր բանականությանն ու գիտակցությանը և մի քանի մարդու, ում բացատրություն տալը կարող է արդարացված լինել»:

47. Էնն Բրաշեյրս: «Դուք չեք կարող ջնջել անցյալը: Չեք կարող նույնիսկ փոխել այն: Սակայն երբեմն կյանքը հնարավորություն է տալիս այն ճիշտ ուղղությամբ տանել»:

48. Ջեք Լոնդոն: «Գոյություն ունի մի էքստազ, որը սահմաններ է դնում կյանքի վրա, որից այն կողմ կյանքը չի կարող շարունակվել: Այսպիսին է ապրելու պարադոքսը, էքստազը գալիս է այն ժամանակ, երբ անձն ամենից շատ է կենդանի, և այն գալիս է որպես ամբողջական մոռացություն այն բանի, որ նա կենդանի է: Այս էքստազը, այս մոռացությունը բաժին է ընկնում արվեստագետին, ով ինքնամոռաց տրվում է կրքերին, այն բաժին է ընկնում զինվորին, ով ինքնամոռաց պայքարում է թեժ ռազմադաշտում, բաժին է ընկնում այն այծյամին, որ առաջնորդում է հոտը: Այն կարելի է լսել գայլերի ոռնոցի մեջ, այն գայլերի, որոնց առջևով կենդանի սնունդը արագորեն անհետացել է լուսնի լույսի տակ»:

49. Օշո: «Տխրությունը խորության զգացում է պարգևում, ուրախությունը` բարձրության: Տխրությունն արմատներ է տալիս, ուրախությունը` ճյուղեր: Ուրախությունն ասես ծառ լինի, որը վեր է սլանում դեպի երկինք, իսկ տխրությունն ասես արմատներ, որոնք ներքև են ձգվում` դեպի Երկրի ընդերքը: Երկուսի կարիքն էլ ունենք.ինչքան բարձր է վեր սլանում ծառը, միաժամանակ այնքան ավելի խորն են նրա արմատները: Ինչքան մեծ է ծառը, այնքան մեծ են նրա արմատները: Այն միշտ համաչափ է աճում: Սա է հավասարակշռությունը:

50. Բուդդա Սիդհարտա Գուատամա Շակիամունի: «Սրտաբաց եղեք, և կյանքն ավելի հեշտ կլինի: Մեկ գդալ աղը ջրի բաժակում արդեն այդ ջուրը խմելու համար անպիտան է սարքում, իսկ մեկ գդալ աղը լճում չի նշմարվում»:

Աղբյուր