Սիրահարված տղամարդու վարքագիծը. թոփ 10 առանձնահատկություն

Ասում են` կինը միշտ էլ ինտուիտիվ զգում է, երբ տղամարդը անտարբեր չի լինում իր նկատմամբ: Բայց քիչ չեն դեպքերը, երբ կանայք մոլորվում են իրենց ինտուիցիայի ցանցում և չեն կարողանում կողմնորոշվել` սիրում է, թե ոչ:

Իհարկե, ոչ բոլոր տղամարդիկ են սիրահարվելիս վազում և միանգամից ամեն բան խոստովանում սիրո օբյեկտին, բայց եթե Դուք ավելի ուշադիր լինեք, ապա ամեն ինչ կհասկանաք նրա վարքագծից ու, գուցե, եթե տղամարդը ամաչկոտ է, դուք կանեք առաջին  քայլը:

  1. Երբ Ձեր հայացքները հանդիպում են, սիրահարված տղամարդը երկար պահում է կոնտակտը, իսկ նրա աչքերի բիբերը լայնանում են:
  2. Նա օգտագործում է անգամ աննշան հնարավորությունը Ձեզ ավելի մոտ կանգնելու համար:
  3. Նա անիմաստ պատճառներ է գտնում Ձեզ դիպչելու համար` ուղղում է Ձեր «չենթարկվող» մազափունջը, զգեստի վրայից մաքրում է գոյություն չունեցող փոշին:
  4. Նա անհագորեն ուզում է Ձեր մասին իմանալ ամեն ինչ: Նրան հետաքրքրում է թե’ Ձեր հոբբին, թե’ նախընտրությունները, թե’ զբաղմունքը: Ընդ որում, նա երեխայի պես ուրախանում է հենց որ Ձեր ճաշակները համընկնում են որևէ հարցում:
  5. Երբ Ձեր շրջապատում է հայտնվում որևէ երրորդ անձ, նա սկսում է չեմուչումով պատասխանել հարցերին և ցույց  տալիս, որ երրորդն ավելորդ է:
  6. Երբ նա խոսում է հենց Ձեզ հետ, նրա ձայնը դառնում է ավելի մեղմ:
  7. Նա հիացմունքով է «այո» է պատասխանում Ձեր բոլոր խնդրանքներին:
  8. Ձեր կողքին նա այլ կանանց չի նկատում:
  9. Երբեմն նա դառնում է ամաչկոտ և չի կարողանում նորմալ արտահայտել մտքերը:
  10. Նա աշխատում է ուրախացնել Ձեզ, և դա նրա մոտ ստացվում է, քանի որ ամեն ինչը նա սիրով է անում:

Աղբյուր